Լոսի.
Ի՞նչ իրավունքներ ունի աշխատողը և ինչպիսի՞ պատասխանատվություն է կրում գործատուն աշխատողին 3 ամիս ուշացումով գրանցելու, իսկ գրանցելուց հետո պայմանագրում աշխատավարձը 50 տոկոսով պակաս ցույց տալու համար: Նաև եթե աշխատանքից ազատվելու դեպքում գործատուն հրաժարվում է վերջնահաշվարկ կատարել ու նաև վերադարձնել աշխատողի աշխատանքային գրքույկը:
Հիմա լրիվ գործատուներն էլ նույն կերպ են վարվում, բացի աշխատանքային գրքույկը չվերադարձնելուց իհարկե: Ձեզ խորհուրդ կտամ ինչ-որ ճանապարհով վերցնել աշխատանքային գրքույկը, իսկ մնացացին թեթև նայեք…
Իսկ էդ անբարոյական անկարգ վիճակը ինչքա՞ն պիտի շարունակվի, պետության մեջ ոչ մի վերահսկող կառույց չկա՞, որ աշխատողի իրավունքերի պաշտպանություն իրականացնի: Հետաքրքիր է նաև` դա մասնագետի խորհուրդ էր:
Դիմեք աշխատանքի տեսչություն: