Ի՞նչ հարկեր և հաշվետվություններ պետք է կատարի շրջհարկով աշխատող Ա/Ձ

Լուսինե.

Բարև Ձեզ:
2021թ. ապրիլին գրանցված շրջհարկով աշխատող Ա/Ձ է, որ տեղային շուկայից գնում և վերավաճառում է հագուստ: Սոց. դաշտում է:
Խնդրում եմ Ձեր պարզաբանումները, արդյո՞ք ճիշտ եմ հասկացել այս ոլորտի հարկեր-հաշվետվությունները:
Սահմանված հաշվետվություններ ե՞ն.
1. Շրջ. հարկ – եռամսյակային
2. Շահութահարկ /240 ձև/ – տարեկան
3. Եկամտային հարկ/սոց. վճար /244 ձև/ – տարեկան:
Բնապահպանական/բնօգտագործման հաշվետվություն, եթե ներմուծում չկա, չե՞մ տալիս:
Վճարումները համապատասխանաբար.
1. Ձևավորված շրջ.հարկ – եռամսյակ
2. Շահութահարկ – 8*5000 տարեկան, թե՞ ամսական
3. Եկամտային հարկ/սոց. հարկ – 8*5000 – տարեկան, թե՞ ամսական
4. Դրոշմանիշային վճա՞ր – 8*1300
Եվ խփված ՀԴՄ կտրոնների մասով որևէ հաշվետվություն կա՞, բացի շրջհարկի գումարի հաշվարկը:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Սահմանված հաշվետվություններ ե՞ն.
1. Շրջ. հարկ – եռամսյակային
2. Շահութահարկ /240 ձև/ – տարեկան
3. Անհատ ձեռնարկատիրոջ ու նոտարի /244 ձև/ – տարեկան:
Բնապահպանական/բնօգտագործման հաշվետվություն չկա,
վճարումները համապատասխանաբար.
1. Ձևավորված շրջ.հարկ – եռամսյակային 5 տոկոս,
2. Շահութահարկ – 9ամիս*5000, ամսական
3. սոց. հարկ – 9*5000, ամսական
4. Դրոշմանիշային վճար – ելնելով տարեկան հասույթից,
ՀԴՄ կտրոնների մասով որևէ հաշվետվություն չկա, քանի որ պետք է անպայման կիրառեք նոր սերնդի ՀԴՄ:

Nerses

Դրոշմանիշայինը տարեկան կախված շրջանառությունից:

Նաիրա

Հարգելի Լուսինե,
չեք նշել՝ գրանցված աշխատող ունե՞ք, թե՞ ոչ: Եթե այո, ուղարկելու եք նաև 189 ձևը ամեն ամիս, շահութահարկի և սոց. վճարի 8*5000 կարող եք ամեն ամիս 5000 դրամ կանխավճար վճարել, տարվա վերջում արդեն կունենաք 40 000 դրամ վճարված շահութահարկ և 40 000 դրամ վճարված սոց. վճար, կամ էլ 40 000 դրամ շահութահարկը և 40 000 դրամ սոց. վճարը կարող եք վճարել մինչև 20.04.2022թ-ը:
Իսկ դրոշմանիշային վճարի չափը կորոշվի 2021թ. ձեր շրջանառությունից ելնելով:
ՀԴՄ կտրոնով կորոշվի ձեր իրացման շրջանառությունը, որից էլ կհաշվարկվի 5% շրջանառության հարկ: