Լիդիա.
Բարև ձեզ: Հուսամ՝ հարցս տեղին կլինի, ու ինձ կօգնեք։ Ես Ա/Ձ եմ բացել, դիմել շրջ. հարկով հարկվելու համար։ Կասե՞ք՝ բացի եկամտի 5 %-ից ի՞նչ ամսական հարկեր ունեմ վճարելու։ Կանխավ շատ շնորհակալ եմ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լիդիա.
Բարև ձեզ: Հուսամ՝ հարցս տեղին կլինի, ու ինձ կօգնեք։ Ես Ա/Ձ եմ բացել, դիմել շրջ. հարկով հարկվելու համար։ Կասե՞ք՝ բացի եկամտի 5 %-ից ի՞նչ ամսական հարկեր ունեմ վճարելու։ Կանխավ շատ շնորհակալ եմ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բացի շրջ. հարկից պետք է վճարեք նաև ամսական 5 000 դրամ շահութահարկ, ամսական 5 000 դրամ սոց. վճար՝ եթե տարիքից ելնելով պետք է վճարեք, 12 000 դրամ տարեկան դրոշմանիշային վճար: Կասե՞ք՝ ինչ գործունեություն եք իրականացնում, արդյո՞ք Ձեր շրջ. հարկի դրույքաչափը 5 % է:
Տիգրան ջան, շատ շնորհակալ եմ։ Հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա եմ իրականացնում (առողջապահական ծառայություններ ըստ էության), որքանով որ կարողացել եմ ճշտել մինչև հիմա 5 % է, գուցե Դուք ավելի ճշգրիտ իմանաք։ Ձեր և Արևիկի պատասխաններում էլի կա հակասությունը, որ հանդիպել եմ մինչև էս կայքում հարցս գրելը։ Մեկ ասվում է 5000 + 5000 + 1000, մեկ ասվում է միայն 5000 + 1000:
Տնտեսական գործունեության դասակարգչով դա 86.22.0 Մասնագիտացված բժշկական օգնություն, որն իրենից ներկայացնում է մասնագիտացված արտահիվանդանոցային բժշկական օգնություն` նեղ մասնագետների կողմից խորհրդատվական և բուժական ծառայությունների մատուցում:Այո ձեր դեպքում շրջհարկը 5% է, պետք է վճարվի ամսեկան 5000 դրամ շահութահարկ, ամսեկան 5000 դրամ սոցվճար՝ նայելով ձեր ֆեյսբուքի էջը ենթադրում եմ որ 1974-ից կամ 46 տարեկանից մեծ չեք, այսինքն սոցվճար վճարող եք, նաև 12000 դրամ տարեկան դրոշմանիշային վճար կամ զինծառայողների ֆոնդին: Եթե ամսեկան հաշվարկով ենք վերցնում ստացվում է 5000 + 5000 + 1000, սակայն ես իմ պատասխանները գրելուց գրում եմ ըստ օրենքների գրվածների՝ հաշվի առնելով որ դիմացինը միշտ չէ որ ֆինանսական կամ տնտեսագետ մասնագետ է: Կարող եմ ավելացնել որ մեկ ամիս ուշացումով ցանկանում եք ակտիվ գործել, ես չէի հասկանում այն հոգեբաններին որոնք կարծես իրենք առաջինը շոկի մեջ լինեին, գոնե հրապարակավ հանդես գային, ենթադրում եմ մասնագիտական ճգնաժամի հարց էլ կար:
Տիգրան ջան, շնորհակալ եմ մանրամասն պատասխանի համար։ Նաև շնորհակալ եմ, որ գնահատում եք սոցիալական ցանցում ակտիվությունս, բայց կուզեմ նշել, որ ես ոչ առցանց աշխատել եմ ամբողջ ընթացքում։ Հայաստանում մարդիկ մեծ մասամբ ծանոթներից են իմանում հոգեբանի կոնտակտներ, սոց. ցանցերում արվողը ընդհանուր աշխատանքի շատ փոքր տոկոսն է։ Կարող եք ուղղորդել մասնագիտական էջիս մարդկանց, որոնք կարծում եք ունեն կարիք ու չեն կարողացել գտնել բավարար օգնություն։
Բարև Ձեզ: Դե եթե շրջ. հարկով եք գործելու, չունեք աշխատող, բացի այդ 5 %-ից, որը կարող է նաև իջնել մինչև 1․5 %, եթե առևտուր է, և եթե լինի ապրանքը ձեռք բերելու հիմք, հիմնավորող փաստաթղթեր, ամեն ամիս վճարվելու է նաև 5 000 դրամ և 1 000 դրամ զինծառայողների համար։
Շատ շնորհակալ եմ, Արևիկ ջան։ Չունեմ աշխատող, բայց առևտուր չէ, հոգեբանական ծառայություններ են։ Ամեն ամիս միայն մեկ 5 000 դրա՞մ, թե՞ ինչպես Տիգրանն է նշել՝ 5 000 շահութահարկ և 5 000 սոց. վճար։ 30 տարեկան եմ, մտնում եմ կենսաթոշակային վճարողների խմբի մեջ, կարծես, եթե դա պարտադիր է։
Բարև Ձեզ: Պետք է վճարեք 5 000 դրամ շահութահարկ, եթե պարտադիր կենսաթոշակային խմբին եք պատկանում՝ տարիքից ելնելով 5 000 դրամ և դրոշմանիշային վճար տարեկան 12 000 դրամ։