Ի՞նչ հարկեր պետք է վճարել

Միլենա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում եմ ԱՁ բացել` միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող: Տարացք եմ վարձակալելու, աշխատելու է որպես գեղեցկության սրահ, գրանցելու եմ 2 աշխատող: Ի՞նչ հարկեր է վճարվում և ի՞նչ հաշվետվություն ներկայացվում: Իմ առաջին հաշվախահական փորձն է: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ի՞նչ հարկեր է վճարվում՝ ամեն աշխատողի հաշվով եկամտային 5000,սոցվճար ու դրոշմանիշային ելնելով աշխատավարձից,բայց ոչ պակաս 78011,ԱՁ-ն վճարելու է դրոշմանիշային վճար տարեկան շրջանառությունից: ՀԴՄ պետք է ունենաք:Ներկայացվում է միկրոյի հայտարարությունը,ամսեկան եկամտայինի,ու տարեկան իրացման շրջանառության հաշվետվությունը::

Ներսես

ԱՁ-ի մասով տարեկան դրոշմանիշային վճար կախված շրջանառությունից
Աշխատողների մասով 5000-ական եկ. հարկ, սոց վճար, դրոշմանիշային
Պետք է ունենաք հդմ

Տաթև

ԱՁ բացելուց 20 օրվա ընթացքում պետք է տալ միկրոձեռնարկատիրության հայտարարություն որից հետո հդմ եթե ունեք գրանցում եք և տալիս եք արդեն գրանցված աշխատողների համար եկամտային հարկի հաշվարկ ամեն ամիս մինչև հաջորդ ամսվա 20֊ը ։

Milena

Իսկ գեղեցկության սրահի համար ամենալավ տարբերա՞կն է միկրոձեռնարկատիրությունը:

Ալլա

Այո, հակառակ դեպքում վճարելու եք նաև շրջհարկ, եռամսյակային կտրվածքով, շրջանառության 5 տոկոսի չափով, բացի դրանից աշխատակիցների եկամտայինն ու սոցը կլինեն ավելի շատ։

Նաիրա

Հարգելի Միլենա
Միկրոյի համակարգում աշխատող ԱՁ-ի համար վճարում եք դրոշմանիշային վճար ելնելով տարեկան շրջանառությունից: Նշեմ նաև, որ տարեկան շրջանառությունը 24միլիոն դրամը չպետք է գերազանցի:
Յուրաքանչյուր գրանցված աշխատողի համար վճարում եք 5000 դրամ եկամտային հարկ, եթե աշխատողը սոց վճար կատարող է, ապա աշխատավարձի 4.5% սոցիալական վճար և աշխատավարձի չափից կախված դրոշմանիշային վճար:
Չմոռանաք նաև ամեն ամսվան հաջորդող ամսվա 20ը եկամտային հարկի հաշվարկ ուղարկել, ինչպես նաև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1ը միկրոձեռնարկատիրոջ տարեկան շրջանառության վերաբերյալ հաշվետվություն:

Karine

Նախ պետք է 20 օրվա ընթացքում հայտարարություն ներկայացնեք միկրոյով աշխատելու վերաբերյալ։ Գրանցեք աշխատողներին և ամսական եկամտահարկի հաշվետվություն ներկայացրեք։