Ի՞նչ հարկեր պետք է վճարել

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Իրավաբանական անձը ֆիզ. անձի հետ իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում, կասե՞ք` օրենքի ո՞ր կետի համաձայն ի՞նչ հարկեր պետք է վճարվի ֆիզ. անձի համար։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
13 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik

Եթե մեկանգամյա է ծառայությունների մատուցումը, ապա եկամտային հարկ պետք է վճարեք, որպես գործակալ, իսկ եթե անընդհատ պրոցես է, լավ կլինի ընդունեք աշխատանքի և վերջ:

Tigran

Դա արդեն ծառայությունների մատուցում է ու պետք է վճարեք որպես գործակալ եկամտային հարկ, սոց. վճար, եթե վճարող է, դրոշմանիշային:

Լիլիթ

Կներեք՝ այսինքն, ՍՊԸ-ն, որը մատուցում է իրավաբանական ծառայություն ֆիզ անձին։ Ֆիզ. անձի դեպքում բացի գործարքի 5%-ից, այլ հարկ ևս պետք է վճարի՞, թե հարցը հակառակներ։

Անահիտ

Եկամտային հարկ որքա՞ն պետք է վճարվի, և ո՞ր հոդվածին համապատասխան:
Հարկայինից ասացին, որ ոչ մի եկամտային հարկ չի վճարվում:

Tigran

21 տոկոս եկամտային, հ.150,

Ալլա

Կնքելու եք քաղ-իրավական պայմանագիր, ներկայացնելու եք գրանցման հայտ և հարկելու եք նույն ձևի ինչպես ձեր վարձու աշխատողների աշխատավարձն եք հարկում:

Անահիտ

Շնորհակալ եմ շատ։

Անահիտ

Մի հարցում էլ կարո՞ղ եք օգնել.
ընկերությունը 3-րդ երկրից ներմուծում է կատարել, որում առկա է բնապահպանական հարկով հարկվող ապրանք։ Բնապ․ հարկը վճարվել է։ Ըստ օրենքի ընկերությունը, եթե չի վաճառել այդ ապրանքից և պակասեցման ենթական հարկի գումար չկա, եռամսյակային հաշվետվությունով այնուամենայնիվ պե՞տք է վճարի կրկին բնապ․ հարկ՝ ապրանքի արժեքի ու քանակի արտադրյալի նկատմամբ հաշվարկելով համապատասխան դրույքաչափ։

Tigran

Կրկնակի չեք վճարի, բնապահպանականի հաշվարկ պետք է ներկայացնեք ու իրացմանը համամասնորեն հաշվանցեք, 2 օր առաջ էլ է գրվել այդ մասին:

Անահիտ

Իրացման ժամանակ իրացված ապրանքների արժեքի նկատմամբ հաշվարկված բնապ․ հարկից հաշվանցեմ իրացմանը համամասնորեն ներմուծման ժամանակ վճարված բնապ․ հարկը, չէ՞։

Tigran

Այո։

Անահիտ

Շնորհակալ եմ շատ։

Karine

Կնքեք քաղիրավական պայմանագիր ծառայությունների մատուցման և սովորականի պես հարկեք։