Գարեգին.
Բարև ձեզ: Կասե՞ք, թե ինչ հարկեր պետք է մուծի ԱՁ-ն, եթե աշխատում է արտոնագրային հարկով (ավտոտեխսպասարկում): Անձամբ ես մուծում եմ 15 750 դրամ որպես արտոնագիր + 5 000 դրամ սոց. և 5 000 դրամ որպես եկամտահարկ: Հարցս հիմնականում ուղղված է այդ վերջին 5 000 դրամանոց հարկին: Եթե ես մուծում եմ 15 750 որպես արտոնագիր, այդ դեպքում ի՞նչ 5 000 դրամանոց եկամտահարկի մասին է խոսքը: Շնորհակալություն:
Ձեզ կարող է նաև հետաքրքրել – Գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր
Արտոնագրի հարկը՝ 12 000
Եկամտահարկը՝ 5 000
Սոց. վճար-կուտակային՝ 5 000
Դրոշմանիշային վճար՝ 1 000
23 000՝ ամեն ամիս
Ներեցեք, իսկ՝
1. 5 000 դրամ սոց. վճարը ֆիքսվա՞ծ գումար է ԱՁ-ների համար: Չէ՞ որ ֆիզ. անձանց համար չհարկված եկամուտի 2,5 տոկոսն է:
2. Ընտանեկան ձեռնարկատիրության ԱՁ-ների համար սոց. վճար կա՞, եթե նույն ԱՁ-ից որպես վարձու աշխատող այլ կազմակերպությունում արդեն պահվում է 2,5 տոկոս սոց. վճար:
Նախապես շնորհակալ եմ:
Բարև Ձեզ, Լիլիթ։ Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝
3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեության տեսակների մասով՝ ամսական 5 000 դրամի չափով:
Իսկ 6-րդ կետով՝
Եթե անձը եկամուտ է ստանում մի քանի աղբյուրից (ստանում է ձեռնարկատիրական եկամուտ և աշխատավարձ), ապա հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների՝ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված չափը գերազանցող գումարները (եթե այդպիսիք առկա են) մասնակիցներին վերադարձնելու կարգը սահմանում են հարկային մարմինը և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը համատեղ հրամանով:
Հարգելի Մարինե, իմ արտոնագրային վճարը ամսական կազմում է 15 750 դրամ, աշխատում եմ Երևանում, Արաբկիրի շրջանում:
Բարև Ձեզ, Գարեգին: ՀՕ հոդված 125-ի համաձայն՝
Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեության այդ տեսակների մասով շահութահարկը վճարում են ամսական հինգ հազար դրամի չափով (անկախ այն հանգամանքից, թե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը քանի հարկման հատուկ համակարգում է գործունեություն իրականացնում), որը նրանց համար գործունեության այդ տեսակների մասով համարվում է շահութահարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:
Դուք ճիշտ եք վճարում, դա օրենքի պահանջ է, անկախ ընտրված հարկատեսակից՝ 5 000 դրամ եկամտային հարկը և 5 000 դրամ սոցիալական վճարը գոյություն ունեն:
Ըստ Հարկային օրենսգրքի՝ ամսական 5 000 դրամ եկամտային հարկ (որը դարձավ շահութահարկ) մուծելը համարվում է վերջնական պարտավորություն այդ հարկատեսակի գծով:
Բոլորից շնորհակալ եմ պատասխանների համար:
Որ խնդրեմ կասեք, ո՞ր կայքով ենք նայում և վճարում մեր ԱՁ-ի հարկերը։ ՊԵԿ-ի տված մուտքանուն-ով և գախտնաբառ-ով որ կայքում մուտք լինեմ։