Ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն

Անի.

Կասե՞ք` Ա/Ձ-ն բացի շրջանառության հարկից, այլ ի՞նչ հարկեր է վճարում և ի՞նչ չափերով: Շնորհակալություն:

Իմանալ՝ ինչպե՞ս գրանցվել որպես ԱՁ

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմինե

Շահութահարկ – 5 000 ամսական
Սոցիալական վճար – 5 000 ամսական
Դրոշմանիշային վճար – 12 000 տարեկան

Սերյոժա

Շրջանառության հարկը չի՞ փոխարինում շահութահարկին:

Արթուր

Եթե Ա/Ձ-ն շրջանառության հարկ վճարող է, ապա բացի եռամսյակային շրջանառության հարկից վճարում է տարեկան 60 000 դրամ շահութահարկ, եթե աշխատել է լրիվ 12 ամիսը (ամսական 5 000 դրամ): Շրջանառության հարկը չի փոխարինում շահութահարկին: Եթե Ա/Ձ-ն սոց. վճար կատարող է (1974թ.-ից հետո ծնվածներին է վերաբերում), ապա բացի շահութահարկից վճարում է սոց. վճար տարեկան ևս 60 000 դրամի չափով: 12 000 դրամ տարեկան դրոշմանիշային վճարը պարտադիր է բոլոր Ա/Ձ-ների համար (ամսական 1 000 դրամ): Բացի նշված հարկատեսակներից վճարում է նաև աշխատավարձից պահված եկամտային հարկ գրանցված աշխատողի համար:

Հռիփսիմե

Նոր բացված Ա/Ձ-ն, տալիս է շրջանառության հարկ ամսակա՞ն 5 000, թե՞ եռամսյակը մեկ։ Պատկանում է նաև սոցիալական վճարով հարկվողի կետին, դա գիտենք։

Գարիկ

Բարև Ձեզ; Իսկ հնարավո՞ր է, որ ծառայության դիմաց ինձ վճարեն ռուբլով և ես ռուբլով էլ ստանամ գումարը առանց դրամի փոխելու։

Էմմա

ԱԱՀ-ով աշխոտող Ա/ձ-ն ի՞նչ հարկեր է վճարում։

Հայկ

Օնլայն առևտրի համար ի՞նչ է անհրաժեշտ, և ի՞նչ հարկեր պիտի վճարել։

Tigran

կամ շրջհարկով պետք է գործել ,կամ ԱԱՀ+շահութահարկ