Վարդուհի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Էլեկտրոնային ծառայությունների հետ կապված խնդրում եմ օրենքի հղում անել: Կազմակերպությունն (բուժ հաստատություն) աշխատում է շրջհարկով, ունի ֆեյսբուքյան էջ, որով զբաղվում է տնօրենը (տեղադրում նկարներ, հարցերին պատասխանում)։ Ի՞նչ հարկ է առաջանում այս դեպքում։
Շրջանառության հարկ 5 % , եթե ունեք գրանցված աշխատող ՝ դրոշմանիշային վճար , սոց վճար , եկամտային հարկ:
Այդ Էլեկտրոնային ծառայությունների իրականացումը դա գովազդ է,այսինքն դրա միջոցով հաճախորդներ են ներգրավում, հետևաբար հարկային խնդիր չպետք է լինի, եթե ճիշտ եմ հասկացել,
Շնորհակալություն արձագանքելու համար: Զանգեցի ՊԵԿ ասացին՝ Հ.Օ. 70հ. 2մ, բայց շրջհարկի դեպքում չհասկացա: Իսկ եթե ինչ-որ մեկն է մեզ գովազդային ծառայություն մատուցում ֆեյսբուկի միջոցով՝ դա ինչպե՞ս կկարգավորվի, իրենք ասում եմ 70հ-ով, բայց դա էլ ԱԱՀ-ի ոչ ռեզիդենտների հետ է կապված: Եթե տեղյակ եք՝ կխնդրեի մանրամասնել:
Լավ, շրջհարկ վճարող եք, իսկ դուք ֆեյսբուքին այդ ամենի հաշվով գումար վճարում եք, թե՞ սովորական կերպով է դա կատարվում։ Հ.70-ը ոնց որ կապ չունի, կամ պակաս տվյալներ եք նշել թե ֆեյբուքի միջոցով բացի հարց ու պատասխանից էլ ինչ նպատակով եք օգտագործում։
Ոչ միայն գովազդ, հրապարակումներ: Ֆեյսբուկին գումար չենք վճարում, սովորական ֆեյսբուկյան էջ է, այս պահին տնօրենն է զբաղվում: Բայց եթե մեկը զբաղվի այդ էջով, այսինքն մեզ ծառայություն մատուցի, դրա համար մեզ հաշիվ կգրի և մենք 5 տոկոսով կհարկենք,, իրենց հղումով բան չհասկացա, թե մեզ ինչն էր վերաբերվում 70հ ից: Ասում են դրանով է կարգավորվում;
Եթե ձեզ ծառայություն մատուցեն ու հաշիվ գրեն,ապա այդ դեպքում 20 տոկոսով ԱԱՀ պետք է վճարեք, կամ ոչ ռեզիդենտի շահութահարկ։
Այ հենց հարցս դա է, բո որ շրջ հարկով եմ աշխատում:
ՀՕ հ.263 մաս 1 Շրջանառության հարկ վճարողի համար պահպանվում են Օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով այլ հարկերի (որոնց շրջանառության հարկը չի փոխարինում) և վճարների հաշվարկման ու վճարման կարգերը։
Եթե միայն ունի ֆեյսբուքյան էջ հարցերի էպատասխանում սրա համար ոչ մի հարկային խնդիր չկա բայց որպես ծառայություն մատուցող կազմակերպություն արդեն գրել եմ:
Դուք ծառայություն չեք մատուցում, դուք ուղղակի գովազդում եք ձեր գործունեությունը։
Շնորհակալություն արձագանքելու համար: Այո օնլայն ծառայություն չենք մատուցում, բայց ասում են դա էլ պետք է հարկվի՝ գովազդը: 20տոկոս ԱԱՀ, բայց ես շրջ հարկի դաշտում եմ, ուզում եմ հասկանալ ինչպես կկարգավորվի դա: Պեկում 70հ. 2 մասն են հղում անում, բայց չհասկացա:
70հ. 2 մասը կապ չունի ձեր ասած խնդրի հետ։
Հոդված 70.Պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը
2. Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման, ինչպես նաև այդ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծելու (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից)՝ ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների ու գործառնությունների գծով Օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը այդ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի փոխարեն՝ որպես հարկային գործակալ, կրում են պայմանագրային հարաբերությունների կողմ հանդիսացող ԱԱՀ վճարողները:
Սույն մասով սահմանված դեպքերում՝
1) ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների ու գործառնությունների հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ և 62-րդ հոդվածներով սահմանված կարգով.
2) ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքները համարվում են Հայաստանի Հանրապետությունում իրականացված, եթե ապրանքի մատակարարման վայրը Օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, իսկ աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման վայրը, Օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը.
3) ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների մասով ԱԱՀ-ի հաշվարկման ժամանակ ԱԱՀ-ի շեմը հաշվի չի առնվում.
4) պայմանագրային հարաբերությունների կողմ հանդիսացող ԱԱՀ վճարողն ազատվում է ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունից, եթե ապրանքի ներմուծման փաստաթղթերով (այդ թվում՝ ներմուծման հարկային հայտարարագրով կամ ներմուծման մաքսային հայտարարագրով) հիմնավորվում է, որ ներմուծումը կատարվել է ԱԱՀ վճարողի անունով՝ անկախ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության տարածքում փոխանցվելու հանգամանքից.
5) Օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը, եթե պայմանագրային հարաբերությունների կողմը համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող, կամ եթե Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մատուցում է էլեկտրոնային ծառայություններ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին:
Այո, հարգելի Ալլա, բայց ասում են դրանով է կարգավորվում, եթե շրջ հարկով էս աշխատում։