Անի.
Բարև, հարգելի հաշվապահներ: Չէի՞ք ասի՝ ինչ հարկեր են առաջանում ծառայություն մատուցելու համար ֆիզ. անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելիս: Իմ իմանալով՝ 10 տոկոս եկամտահարկ, սոց. հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Ավելացնեմ, որ պայմանագիրը իրենից ներկայացնում է բեռնափոխադրման պայմանագիր կազմակերպության և ֆիզ անձ հանդիսացող Կապալառուի միջև: Կապալառուն իր մեքենայով մեր արտադրանքը պետք է հասցնի ՌԴ-ում գտնվող գնորդ կազմակերպությանը, և այդքանով պայմանագիրը ավարտվում է: Բեռնափոխադրողին վճարվելիք գումարը կազմում է 1 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը, խնդրում եմ օգնել նաև ձևակերպումների հարցում:
Եթե հարկերը դուք եք վճարելու, ապա պիտի վճարեք`
1000$=376000 դրամ
Կֆ 3% =` 11.280դր. (376000*0.03)
Եկամտակարկ ` 58444դրամ((376000-32500-11280-80000)*20/100)+8000
Կֆ գործատու` 32800
Առձեռն վճարելու եք ` 306276 դրամ, եթե հարկերի պահումը դուք եք անում:
Խորհուրդ կտայի չկնքել քաղ. իրավական պայմանագիր, քանի որ հենց բեռնափոխադրումների մասով դա կհամարվի ապօրինի գործունեություն:
Հարգելի Արմեն, իմ իմանալով 3 տոկոս սոց ընդհանրապես չի հաշվարկվում, իսկ Աննա ջան, պայմանագիրը ընդամենը սովորական պայմագիր է, իմ կարծիքով քաղ. իրավական, որպես անվանում ինքը Договор 2 է, տակը բեռնափոխադրումների մասով, գուցե ես շփոթում եմ քաղ. իրավականը սովորական պայմանագրի հետ,մտածելով, որ քաղաքացու` ֆիզ. անձի հետ եմ կնքել, դրա համար ես ունեմ վարորդի անձնագրային տվյալները, ի՞նչ անօրինականություն կարող է լինել:
Ճիշտ է, 3 տոկոս չի հաշվարկվում:
Իսկ ո՞ր դեպքում է միայն 10 տոկոս եկամտահարկ և ո՞ր դեպքում գործտուի սոցն էլ հետն է հաշվարկվում: