Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատել

Qnarik.

Դպրոցահասակ երեխաների հետ պարապելու եմ դասապատրաստում և լեզուների ուսուցում: Խնդրում եմ ասեք` Ա/Ձ, թե՞ ՍՊԸ, ՀԴՄ պե՞տք է լինելու, թե՞ կարող եմ բանկային հաշվով ստանալ գումարները և, ո՞ր հարկատեսակով կարող եմ հարկվել՝ շրջ. հարկով, միկրոձեռնարկություն, թե՞ ԱԱՀ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Կարող եք գործել որպես ֆիզ.անձ միկրոբիզնեսի սուբյեկտ, ՀԴՄ պետք չէ, պետք է դիմեք հարկային ու ստանալ արտոնագիր: Կարող եք բանկային հաշվով ստանալ գումարները, վճարելու եք դրոշմանիշային վճար:

Nerses

Գրանցվեք ԱՁ, պետք է ունենաք կամ հդմ կամ պետք է դուրս գրեք ծառայությունների մատուցման հաշիվ, կարող եք բանկային հաշվով ստանալ գումարը, ցանկալի է ԱՁ-ի բանկային հաշիվ ունենաք, սկզբնականի համար միկրոյով աշխատեք:

karine

Դուք կարող եք աշխատել որպես միկրոձեռնարկատեր, քանի որ այդ գործունեությունը համարվում է ծառայությունների մատուցում։ Առաջին տարին կաշխատեք միկրոյով։ Հաշվի առեք, որ 24 մլն դրամը չպետք է գերազանցեք։Կարող եք աշխատել բացառապես փոխանցումներով, որի համար բանկում բացեք Ա/Ձ-ի հաշիվ։

Նաիրա

Հարգելի Քնարիկ,
Դիմում եք Ձեզ մոտ գտնվող ցանկացած հարկային տեսչության սպասարկման բաժին, Ձեզ հաշվառելու են որպես ինքնուրուն հարկ վճարող, տրամադրելու են ՀՎՀՀ, այնուհետև դիմում եք գրում որպեսզի Ձեզ հարկային տեսչությունը տրամադրի օգտվողի անուն գաղտնաբառ, յուրաքանչյուր տարվա համար ուղարկելու եք էլեկտրոնային 258. Ձևը՝ Հայտարարություն՝ ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ, դրոշմանիշային վճար չեք վճարելու իմ կարծիքով և առհասարակ հարկային ոչ մի վճարում չեք անելու: