Արփինե.
Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն, որը գործունեություն է իրականացնելու մարզում և զբաղվելու է հացի /նաև լավաշի/ արտադրությամբ, որը վաճառվելու է տեղում ՀԴՄ-ով, կարո՞ղ է աշխատել միկրո համակարգում, թե՞ պետք է գործի շրջհարկի դաշտում, և էլ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի 2 դեպքում էլ:
1. Միկոյի դեպքում՝ տարեկան՝ շրջանառության վերաբերյալ, եռամսյակային՝ ֆիզիկական ծավալների մասով, ամսական՝ աշխատողների մասով եկամտայինի հաշվարկ:
2. Շրջհարկի դեպքում՝ եռամսյակային՝ շրջանառության հաշվարկ, և ֆիզիկական ծավալների մասով, ամսական՝ աշխատողների մասով եկամտայինի հաշվարկ, տարեկան՝ Ա/Ձ-ի շահութահարկի և սոց. վճարի հաշվարկ։
Կարող է աշխատել միկրոյի դաշտում, հաշվի առեք 24 մլն դրամի շեմը:
Մինչև 24 մլն տարեկան իրացման շրջանառությունը կարող է աշխատել միկրո համակարգում:
1. Միկրոյի դեպքում՝ տարեկան՝ շրջանառության վերաբերյալ, եռամսյակային՝ ֆիզիկական ծավալների մասով, ամսական՝ աշխատողների մասով եկամտայինի հաշվարկ:
2. Շրջհարկի դեպքում՝ եռամսյակային՝ շրջանառության հաշվարկ, և ֆիզիկական ծավալների մասով, ամսական՝ աշխատողների մասով եկամտայինի հաշվարկ, տարեկան՝ Ա/Ձ-ի շահութահարկի և սոց. վճարի հաշվարկ, տարեկան շահութահարկի հաշվարկ։
Շնորհակալ եմ շատ, այսինքn` հաշվետվություն բաց չեմ թողել։ Mի հարց էլ, եթե ալյուր ձեռք բերեն առանց փաստաթղթի` պե”տք է դա ներառվի եկամտայինի հաշվարկի մեջ չէ, որպես չհիմնավորված վճարումնե՞ր 20% հարկով։
Եթե նշվի այլ փաստաթղթով՝ ասենք գնման ակտ, որ ումից է ձեռք բերվել անձագրային տվյալներով, ապա 20 տոկոսի խնդիր չի լինի, կամ էլ. հաշիվ կամ գնորդի ՀՎՀՀ պարունակող ՀԴՄ կտրոնով գնեք դա համարժեք է էլ. հաշվին, բայց ոչ ավելի 300 000-ից:
Շնորհակալ եմ շատ:
Այո կարող եք գործել միկրոյի դաշտում։ Շատ ճիշտ եք նշել հաշվետվությունների հետ կապված։