Արմեն.
Բարև ձեզ։ Նոր բացվող փոքր հասարակական սննդի կետ է, կասե՞ք՝ որքա՞ն շահութահարկ ու առհասարակ ի՞նչ տեսակի հարկեր պետք է վճարել։ Շնորհակալություն։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմեն.
Բարև ձեզ։ Նոր բացվող փոքր հասարակական սննդի կետ է, կասե՞ք՝ որքա՞ն շահութահարկ ու առհասարակ ի՞նչ տեսակի հարկեր պետք է վճարել։ Շնորհակալություն։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե հանրային սննդի կետը գործելու է Երևանում, այն պետք է գործի շրջանառության հարկի դաշտում շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն ներկայացնելու պարագայում:
Հաշվետու ժամանակաշրջանի համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով 6 տոկոս դրույքաչափերով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (բացառությամբ հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերի, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերի ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանք ձեռք բերելու ծախսերի) հանրագումարի երեք տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսը: Սույն մասի կիրառության իմաստով՝ ծախսերի մեջ ներառվում են նաև ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:
Նոր բացվող փոքր հասարակական սննդի կետը պետք է գործի շրջանառության հարկի դաշտում, միկրոբիզնեսի ռեժիմում գործել չի կարող, սահմանափակում կա օրենքով: Բացի այս, լավ կլիներ` ասեիք, թե ինչ կարգավիճակով եք մտադիր գործել` անհատ ձեռնարկատեր, թե այլ, քանի որ սոց. վճարի, զինծառայողների ֆոնդին, աշխատողի աշխատավարձից նաև եկամտային հարկի վճարման հարցեր էլ կան:
Որպես անհատ ձեռներեց՝ ինձ հետաքրքրում է նաև, թե եկամուտի քանի տոկոսը պետք է որպես շահութահարկ վճարեմ։
Շրջ. հարկի ռեժիմում գործող անհատ ձեռներեցը շահութահարկ վճարում է ամսական 5 000 դրամ, նաև շրջ. հարկ՝ շրջ. հարկի մասով նայեք Ալլայի գրածը: