Գառնիկ.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել: Եթե ՌԴ քաղաքացին (ֆիզ. անձ) տարածք ունի և լիազորել է ՀՀ քաղաքացուն (ֆիզ. անձ) նշված տարածքը վարձակալությամբ տալ իրավաբանական անձի, այս դեպքում ի՞նչ հարկ է առաջանում` ոչ ռեզիդենտի շահութահա՞րկ, թե՞ ֆիզ. անձի եկամտային հարկ:
Հարգելի Գառնիկ,
հարկային գործակալ հանդիսանում է վարձակալ իրավաբանական անձը,
վարձատու ֆիզիկական անձին վարձակալական վճար վճարելու դեպքում (անկախ քաղաքացիությունից) վարձակալ իրավաբանական անձի համար առաջանում է եկամտային հարկը պահելու և բյուջե վճարելու պարտավորություն: