Ի՞նչ հարկային պարտավորություններ ունի ԱՁ-ն

Գոհար.

ԱՁ եմ, աշխատում եմ շրջանառության հարկով, ծնված եմ 1978թ.: Խնդրում եմ ձեզ պատասխանել` սոցիալական վճար վճարելու՞ եմ, ի՞նչ չափով, և 1 000 դրամ վճարման մասին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
12 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիամ

Վճարելու եք`
շահութահարկ – 5 000
սոցիալական վճար – 5 000
դրոշմանիշային վճար – 1 000

Տարեկան վճար է, վճարում եք հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 20-ը, բայց կարող եք ամսական վճարել, որ գումարը չկուտակվի, իսկ ապրիլի 20-ին միայն հաշվետվություն ներկայացնեք:

Սերգեյ

Այսինքն՝ եթե ես ԱՁ-ով խանութ ունեմ, տարեկան միանվագ վճարելու եմ տվյալ հարկատեսակները և մինչև ապրիլի 20-ը տալու եմ էլեկտրոնային հաշվետվությու՞ն:

Քնարիկ Հոխանյան

Մարիամ ջան, ի՞նչ շահութահարկ:

Կարինե

Քնարիկ ջան, Մարիամը ճիշտ է: Տես՝ ՀՕ հոդված 125, կետ 3՝

3. Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեության այդ տեսակների մասով շահութահարկը վճարում են ամսական հինգ հազար դրամի չափով (անկախ այն հանգամանքից, թե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը քանի հարկման հատուկ համակարգում է գործունեություն իրականացնում), որը նրանց համար գործունեության այդ տեսակների մասով համարվում է շահութահարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:

Հասմիկ

1 000 դրամները վճարում են 12 000 դրամ տարեկան` անկախ աշխատած ամիսների թվից:

Քնարիկ

Բարև ձեզ: Կներեք, ինձ մի հարց է հետաքրքիր։ Ես մանկավարժ եմ և ունեմ աշակերտներ, որոնց մատուցում եմ կրթական ծառայություն։ Ուզում եմ հասկանալ՝ եթե տարածք եմ վարձակալել, էլ ի՞նչ պետք է անեմ, որ օրինական դաշտում աշխատեմ։ Շնորհակալություն:

Նարինե

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ։ ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն ի՞նչ պարտավորություններ ունի: Կանխավ շնորհակալ եմ։

Hasmik2000

Բարև Ձեզ: Ոչ ռեզիդենտ ԱՁ-ի համար ինչպիսի՞ վճարումներ պետք է կատարվեն և արդյո՞ք պարտադիր է աշխատավարձ սահմանել ԱՁ-ի համար։

Իննա

Պետք է վճարել ամսական 10 000 դրամ, որից՝ 5 000 դրամը շահութահարկ, 5 000 դրամը սոց․ վճար, 1 000 դրամ դրոշմանիշային վճար և Ձեր առևտրի շրջհարկը:

Իննա

Բայց դրոշմանիշային 1 000 դրամ ամսվա հաշվարկով վճարում եք միանվագ 12 000:

Արսեն

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Շնորհավոր ձեր նոր տարին ու Սուրբ ծնունդը։
Կարո՞ղ եք ասել` ի՞նչ փոփոխություններ կան այս տարի շրջհարկով աշխատող Ա/Ձ-ների մոտ, բացի դրոշմանիշային վճարի բարձրացումից:

Ա.Վ.

Բարև Ձեզ, 2020 հունվարից ԱՁ եմ,օգոստոսին գործունեությունը դադարեցվել է,այդ ընթացքում ԱՁ-ն գործունեություն չի ծավալել, եկամուտները 0 են: Այս պարագայում ինչու պետք է վճարել շահութահարկ յուրաքանչյուր ամսվա համար 5000 ՀՀդրամ?