Garnik.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանման կարգով պատասխանեք. առևտրային ընկերությունը ցանկանում է նվիրատվություն անել մեկ այլ առևտրային ընկերությանը մեքենա: Արդյո՞ք որևէ խնդիր կա այստեղ կամ սահմանափակում, ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան: Նախապես շնորհակալություն:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 598 հոդվածի 3-րդ կետի համաձայն արգելվում է առևտրային կազմակերպությունների միջև հարաբերություններում նվիրատվությունը:
Իմ կարծիքով, նվիրողի համար ոչ մի հարկային պարտականություն չի լինի, իսկ ստացողը կունենա հարկային պարտավորություն, հարկատեսակը կապված կլինի, թե տվյալ մեքենան ինչի համար է օգտագործվելու, և ընկերությունը որ հարկատեսակով է հարկվում:
Բարի օր, իսկ ի՞նչ հարկային պարտավորություն կառաջանա, եթե առևտրային կազմակերպությունը նվիրատվություն կատարի իր աշխատողներին:
Շնորհակալություն:
ԱԱՀ և եկամտային հարկ:
Հարգելի գործընկերներ, ես հանդիսանում եմ ֆիզիկական անձ։ Եթե 1 տարվա ընթացքում ես վաճառել եմ մեկ մեքենա, երկրորդ մեքենան նվիրատվություն անելուց հետո ի՞նչ հարկային պարտավորություներ կարող են առաջանալ: