Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան

Արևիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, եթե դժար չէ:

ՍՊԸ-ի, որը բացման օրվանից չի գործել և ունի սեփականության իրավունքով շինություն, վարձակալությամբ շինությանը կից հողատարածք, փայամասնությունների վաճառքի դեպքում ի՞նչ հարկային պարտավորություններ կարող են առաջանալ:

Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ս.Շ.

Եթե ընկերության բաժնեմասի վաճառքը նկատի ունեք, ապա որևէ հարկային պարտավորություն չի առաջանա:

Արևիկ

Հարգելի Ս.Շ.,
շնորհակալ եմ պատասխանի համար: Նկատի եմ ունեցել բաժնեմասի վաճառքը, բայց չէ՞ որ դրա վաճառքից բաժնետերը եկամուտ է ստանում, արդյո՞ք այն հարկման ենթակա չէ: Եթե կարելի է, ասացեք, խնդրեմ, ի՞նչ իրավական ակտի հիման վրա բաժնեմասի վաճառքը հարկային պարտավորություն չի առաջացնի:

Կանխավ շնորհակալություն:
Հարգանքով՝ Արևիկ