Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Ժաննա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Մեր հիմնադրամը ուզում է օգնել կոնկրետ գյուղի բնակիչներին: Պայմանագրով ամեն ընտանիքին տալ խնամքի և օգտագործման համար մի կով, նրանցից առաջին 2 տարվա ընթացքում վերցնել ստացված կաթի մի մասը, իսկ երրորդ տարում արդեն նվիրատվության պայմանագրով կովը նվիրել տվյալ ընտանիքին: Ես առաջին անգամ եմ առնչվում այս բնագավառի հետ: Եթե կարելի է, խնդրում եմ հուշել, թե ինչ հարկային պարտավորություններ են առաջանում ըստ էտապների: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Զաբել

Հնարավոր է մինչև երկրորդ տարին – այսինքն կովը անհատույց նվիրաբերելը, որևիցե օրենք փոխվի, և այսօրվա տված խորհուրդը երկու տարի հետո ճիշտ չլինի: Մենք նմանատիպ գործի հետ առընչվել ենք: Եթե կցանկանաք` գրեք մեր էլ. փոստի sanman շնիկ mail.am հասցեով կամ զանգահարեք մեզ 091221700 հեռախոսահամարով` կխոսենք:

Աշոտ

Ժաննա ջան, այդ ո՞ր կազմակերպությունն է, և ո՞ր շրջաններում է նման գործունեություն ծավալելու: Կարո՞ղ է մեր համայնքի բնակիչների հետ էլ աշխատեք: Ինչ մնում է ձեր հարցին, ապա իմ ընկերը ինչ որ նման բան էր անում այծերով: Ես իրենից վաղը կիմանամ: Նախօրոք շնորհակալություն: