Ի՞նչ հարկային հետևանքներ կարող են առաջանալ

216

Արմեն.

Հարգելի գործընկերներ, ի՞նչ հարկային հետևանքներ կարող են առաջանալ երկու կազմակերպությունների համար, երբ տարածքի վարձակալ կազմակերպությունը իր հաշվարկային հաշվից վճարում է կոմունալ վճարները, սակայն կոմունալ ծառայությունների պայմանագրերը կնքված են տարածքի վարձատու կազմակերպության անունով: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ս.Շ.

Նշված վճարումները վարձակալի շահութահարկի հաշվարկում չեն համարվելու որպես եկամուտից նվազեցվող ծախս: Իսկ վարձատուն, եթե ԱԱՀ վճարող է, կկորցնի այդ վճարումների մասով ԱԱՀ-ի հաշվանցման հնարավորությունը: