Բարև ձեզ։ Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ով։ Այս պահին մատուցում ենք տարբեր ծառայություններ, նաև ծրագրային ապահովման ծառայություն (ՏՏ)։ Հնարավո՞ր է, որ Ա/Ձ-ն ստանա հարկային արտոնություն ՏՏ-ով մատուցված ծառայությունների համար։
Հնարավոր է՝ ստանաք հարկային արտոնություն ՏՏ մասով մատուցված ծառայությունների համար, դրա համար դիմեք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ հավաստագիր ստանալու նպատակով։
Այո, եթե հավաստագիր ունեք, ազատվում եք շահութահարկից, և եկամտահարկն էլ հաշվարկվում է 10 % դրույքաչափով: Բայց հավաստագիր ստանում են բացառապես այդ ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտները, և էլի վավերապայմաններ կան:
ՏՏ ոլորտի արտոնությունները տրամադրվում են եկամտային հարկի գծով: Պետք է դիմել արտոնություններ տրամադրողներին: