Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Արմինե Դավթյան.

Բարև ձեզ: Մի քանի հարց ունեմ:
Ես մարտի 5-ին ԱՁ եմ բացել, աշխատող գրանցված չկա, ես հիմա ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկեմ, ընդամենը հասցրել եմ 2 գործարք կատարել, ոլորտը ծառայությունների մատուցում է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ո՞ր դաշտում եք գործում, ի՞նչ գործունեություն եք վարում, դրանք այն հարցերն են, որի պատասխանների դեպքում կարող ենք ասել՝ ինչ հաշվետվություններ պետք է հանձնեք և ինչ հարկեր պետք է վճարեք մինչև 20.04.2020թ.։

Տիգրան

Հիմա դեռ չունեք հաշվետվություն ներկայացնելու, երբ աշխատող կունենաք, կներկայացնեք եկամտային հարկի ամսական հաշվետվություն: Մինչև 01.02.2021թ. ներառյալ պետք է ներկայացնեք հաշվետվություն՝ նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ: Ձեր նշած 2 գործարքների համար կարիք եղե՞լ է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու, փոխանցումո՞վ է կատարվել, օրենքով ՀԴՄ ունենալու պահանջ կա և դրամարկղային գրքի վարման՝ թեկուզ էլեկտրոնային եղանակով:

Armine Davtyan

Միկրոձեռնարկատիրական, և կատարում եմ տպագրական ծառայություններ։