Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ԱՁ-ն

Սամվել.

Բարև ձեզ, ես ԱՁ եմ և ունեմ մթերաին խանութ ու մեկ գրանցված աշխատող: Խնդրում եմ ինձ ասել, թե ինչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ ամսական, մասնավորապես` եկամտաին հարկի հաշվարկը աշխատողի համար, և այն միայն աշխատողի՞ համար է, թե իմ գործունեության համար էլ պետք է ուղարկեմ:

Եվ ևս մեկ հարց` նախորդ տարի ՀԴՄ հաշվետվությունը ներկայացվում էր ամսվա կտրվածքով, ինձ ասացին, որ այս տարի պետք է ներկայացվի եռամսյակը մեկ, սակայն հաշվետվությունների ցուցակում “60. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ` Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ” բաժնում հաշվետուն կրկին ամսական է, այլ ոչ եռամսյակով, հաշվետվությունն է՞լ է փոխվել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմինե

Ձեր աշխատողի և Ձեզ համար սկղբում պետք է ուղարկեք էլէկտրոնային եղանակով Հայտ: Դրանից հետո նոր կկարողանաք ուղարկեք Եկամտահարկի հաշվետվությունը, որի հերթական համարն է 86-ը: Հայտը Ձեզ համար ուղարկելը պարտադիր է, հակառակ դեպքում եկամտային հարկի հաշվետվության ձևը չի բացի Ձեր կազմակերպության համար: Իսկ ինչ վերաբերվում է շրջանառության հարկին, դա էլեկրոնային չենք ուղարկում: Դրա բլանկը կվերցնեք գրախանութից, կլրացնեք և կուղարկեք փոստային եղանակով 3 ամիսը մեկ:

Հարություն

Հարգելի Սամվել, հայտ ներկայացնելու եք միայն Ձեր աշխատողի համար, Ձեր համար պետք չէ: Իսկ ՀԴՄ վերաբերյալ տեղեկությունները շրջանառության հարկ վճարողների համար եռամսյակային են, ներկայացվելու են շրջանառության հարկի հաշվետվության հետ (հաշվետվության մեջ առանձին աղյուսակ կա դրա համար):