David.
Բարև ձեզ։ Խնդրեմ կասե՞ք` ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ԱՁ–ն։ Հնարավո՞ր է առանց հաշվապահի հասկանալ, թե՞ շատ բարդ կլինի։ Մի հարց էլ ունեմ։ Ես կարո՞ղ եմ որպես ֆիզիկական անձ մինչև 2025 թվական հայտարարագիր չներկայացնել։ Գումար ստանում եմ դրսից։
1 ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ԱՁ–ն։ պետք է գրել որ հարկման համակարգում եք ու ինչ գործնեություն է,
2 Հնարավո՞ր է առանց հաշվապահի հասկանալ,։ բաներ կան որ մասնագիտական են,
3 Մի հարց էլ ունեմ։ Ես կարո՞ղ եմ որպես ֆիզիկական անձ մինչև 2025 թվական հայտարարագիր չներկայացնել։ Գումար ստանում եմ դրսից։ եթե որևէ կազմակերպությունում իրական շահռու չեք ,այո
Ես ունեմ գրանցված ԱՁ, հարկվում է ԱԱՀ-ով։ Բացված օրվանից ոչ մի ֆինանսական գործարք չի կատարվել։ ԱՁ-ն բացվել է 2023 ի դեկտեմբերին։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։
2023 ի դեկտեմբերի 0-ական ԱԱՀ հաշվարկը,շահութահարկի տարեկանը, 2023 ի ամսեկան ԱԱՀ հաշվարկները
սոցվճարի տարեկան հաշվարկն էլ
Մինչև երբ պետք է ներկայացվի հաշվետվություննեը
ամսեկանները մինչև հաջորդ ամսի 20-ը, տարեկանները մինչև ապրիլի 20-ը
Եթե դադարեցնեմ ԱՁ-ն էլի պե՞տք է ներկայացնեմ հաշվետվություն։
այո տվյալ ամսվանները ու տարեկանները
Պետք ա նախ հասկանաք, թե որ հարկման դաշտում եք աշխատելու, դրանից ա կախված հաշվետվությունները, բայց բացվելուց հետո 20 օրվա ընթացքում պետք ա տաք հայտարարություն։
Հայտարարգիր կարող եք չտալ, եթե այլ կազմակերոպությունում իրական շահառու չեք։
1. Հարկերի վճարումը և հաշվետվությունների ներկայացումը կախված է նրանից, թե ինչ հարկման համակարգով է աշխատում ԱՁ-ն՝ միկրո, շրջ հարկ, թե ԱԱՀ 2. Եթե ընհանրապես գաղափար չունեք հաշվապահությունից և ՀՕ_ից բնականաբար շատ դժվար կլինի։
3. Եթե միայն եկամուտ եք ստանում ձեր նշված տարբերակով՝ միայն դրսից, ապա ինչպես արդեն բոլոր ֆիզիկական անձինք հայտարագիր պիտի ներկայացնեք 2025 թվականի համար մինչև 2026թ.-ի մայիսի 1-ը։