Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի բարեգործական հիմադրամը

Ագնեսա.

Բարև Ձեզ: 1. Ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում բարեգործական հիմադրամը: 2. Արդյո՞ք վարում է դրամարկղային գիրք։ 3 Տնօրենին, հոգեբարձուների խորհրդի անդամներին պարտադի՞ր է գրանցել որպես աշխատող և արդյո՞ք չեն ազատվում եկամտային հարկից։
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
12 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մելինե

Կարդացեք ՀՀ օրենքը հիմնադրամների գործունեության մասին, հաշվապահական մասով՝ հոդված 37,38,39

Կարեն

Հարգելի Ագնեսա,
Բարեգործական հիմնադրամը
Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ից ոչ ուշ հիմնադրամը՝ հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգում պարտավոր է հրապարակել՝

1) հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված դրամական միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում, ինչպես նաև հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց քանակը.
3) հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվություններն ու ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հաշվետու տարվա վերջի դրությամբ հիմնադրամի ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:Հաշվետվության (որը բովանդակում է հիմնադրամի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները և սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերով սահմանված տեղեկությունները) ձևը, հրապարակման կարգը սահմանում է Պետական եկամուտների կոմիտեն:

Դրամարկղային գրքի հետ կապված կարող եմ նշել, որ եթե հիմնադրամը կանխիկ ելքեր և մուտքեր ունի, ուրեմն պարտավոր է վարել ՀՀ կառավարության 5 հոկտեմբերի 2017 թվականի N 1260-Ն որոշման համաձայն;
Հոգաբարձուների խորհրդի անդամները չեն հանդիսանում վարձու աշխատողներ հետևաբար նրանց համար եկամտային հարկի հաշվարկ և եկամտային հարկ վճարելու պարտավորություն առկա չէ;Տնօրենի համար այո ըստ օրենքի կարծում եմ պետք է վճարել:
Հիմնադրամը պետք է նաև շահութահարկի հաշվետվություն ներկայացնի:

Tigran

1. Շահութահարկի ու հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվություն,
2. Այո,
3 Տնօրենին, եթե կան միջոցներ պետք է գրանցել որպես աշխատող, հոգեբարձուների խորհրդի անդամներին ոչ, ոչ չեն ազատվում եկամտային հարկից։

Ագնեսա

Հիմա բավարար միջոցներ չկա տնօրեն գրանցելու , խնդիր կառաջանա՞:

Tigran

Դեռ խնդիր չի առաջանա, եթե հստակ ամրագրված է ով է տնօրենը, կարևորը պատասխանատու անձ լինի:

Ագնեսա

Շնորհակալ եմ շատ։
242 հաշվետվության մեջ գրված է ՀԱՄԱՁԱՅՆ հոգեբարձուների խորհրդի (օրվա) որոշման, այսինքն՝ դա առաձին փաստաթուղթ է, որը պետք է կնքվի հոգեբարձուների կողմից, այնուհետև 242 ձևը դրա հիման վրա լրացվի՞:

Tigran

Այո, դա առաձին փաստաթուղթ է, որը պետք է կազմվի հրավիրված հոգեբարձուների խորհրդի նիստի արդյունքում:

Ագնեսա

Նման փաստաթղթի օրինակ կարո՞ղ եք ուղղարկել:
իսկ K66.30.0՝ դասակարգիչը սա է՞:

Tigran

Չունեմ այդպիսի փաստաթղթի օրինակ, դասակարգիչը սա է 94.99.0: Եթե սոցիալական նպատակներով իրականացվող բարեգործական գործունեություն է, տես 88.99:

Ագնեսա

Շնորհակալություն, հարգելի Տիգրան, մի հարց ևս՝ ամսական 260 ձևը հանձնու՞մ է հիմնադրամը, և եթե կամավոր անձանցից որպես բարեգործություն ստացել է դեղորայք և հագուստ, դա ինչպե՞ս պետք է ձևակերպվի և արտացոլվի հաշվապահորեն։

Tigran

Եթե դրան վերաբերող գործարքներ կլինեն, ապա պետք է ներկայացնել, իսկ սովորական ժամանակ պետք չի: Դեղորայք և հագուստը, պետք է ձևակերպել որպես անհատույց ստացված ապրանքներ ու հետագա շարժը ևս պետք է ներկայացվի:

Nerses

1. Ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում բարեգործական հիմադրամը:
Պետք է ներկայացնի շահութահարկի հաշվետվություն:
2. Արդյո՞ք վարում է դրամարկղային գիրք։
Եթե ունի կանխիկ միջոցների ելք ու մուտք, ապա՝ այո:
3. Տնօրենին, հոգեբարձուների խորհրդի անդամներին պարտադի՞ր է գրանցել որպես աշխատող և արդյո՞ք չեն ազատվում եկամտային հարկից։
Տնօրենին պարտադիր է գրանցել, գրանցված լինելու դեպքում եկ. հարկ պետք է վճարել: