Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի վարսավիրական ծառայություններ մատուցող Ա/Ձ-ն

Հովհաննես.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք.
Ես վարսավիր եմ, միայն վարսավիրական ծառայություն եմ իրականացնում՝ տղամարդկանց վարսավիր:
Ա/Ձ-ն իմ անունով է, առևտրով չեմ զբաղվում՝ ապրանքներ չեմ վաճառում:
2020թ.-ի աշխատել եմ որպես միկրոձեռնարկատեր, առաց հարկ վճարելու:

Խնդրում եմ ասեք՝
1) Տարվա սկզբին ի՞նչ հայտարարություն կամ հաշվետվություն պետք է ներկայացնել:
2) Ամեն ամիս ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել:
3) Տարվա վերջ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել:
Եվ առհասարակ ի՞նչ վճարումներ ունեմ կատարելու:
Շատ շնորհակալ եմ նախապես բոլորիցդ: Լավ աշխատանք բոլորիդ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Խնդրում եմ ասեք՝
1) Տարվա սկզբին ի՞նչ հայտարարություն կամ հաշվետվություն պետք է ներկայացնել:
Տարվա սկզբին պետք է ներկայացնել մինչև 01,02,2021 տարեկան իրացման շրջանառության հաշվետվությունը, ներկայացնել 2021-ի համար միկրոհամակարգում գործելու հայտարարությունը,եթե ուզում եք մնալ այդ համակարգում,
վճարել դրոշմանիշայինը մինչև ապրիլի 20,
2) Ամեն ամիս ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել:
Եթե աշխատող չկա ամեն ամիս հաշվետվություն ներկայացնելու կարիք չկա,
3) Տարվա վերջ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել:
եթե աշխատող չկա արդեն վերևում գրել եմ,
Եվ առհասարակ ի՞նչ վճարումներ ունեմ կատարելու: դրոշմանիշային վճար ելնելով 2020թ. տարեկան շրջանառությունից, 12000 չի: ՀԴՄ պետք է ունենաք, իսկ էլեկտրոնային ստորագրություն ունեք որ հաշվետվությունները ներկայացնեք:

Հովհաննե

Տիգրան ջան, բարի երեկո, շնորհակալություն մանրամասն բացատրելու համար:
Տարվա սկզբին պետք է ներկայացնել մինչև 01.02.2021 տարեկան իրացման շրջանառության հաշվետվությունը:
256. Հաշվետ.՝ միկրոձեռնարկ. սուբյեկտի իրացման շրջանառ. վերաբերյալ՝ այս հաշվետվություն մասին է խոսքը, ճի՞շտ եմ հասկացել: 6 կետը ծառայությունների մատուցում է, այս կետում պե՞տք է լրացնել 2020թ. տարեկան շրջանառություն:
Իսկ ինչպե՞ս հաշվել ինչքան է կազմում դրոշմանիշային վճարը,՝ ի՞նչ բանաձևով:
(3 357 400 դր. = ինչքա՞ն դրոշմանիշային վճար):
256. Հաշվետ.՝ միկրոձեռնարկ. սուբյեկտի իրացման շրջանառ. վերաբերյալ՝ հաշվետվությունում պետք է նշել դասիչ, նախկինում սա եմ նշել՝ S 96 0 2 0 100 Հիմա՝ S 96 0 2 1 100, հիմա երկրորդ 0 նշելուց գրում է սխալ 1 նշելուց ընդունում է, ճիշտ դասիչը 100% առաջ 1 է, թե՞ 0:

Ներկայացնել 2021-ի համար միկրոհամակարգում գործելու հայտարարությունը, եթե ուզում եք մնալ այդ համակարգում:
257. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն , սա եմ ներկացրել: Ճի՞շտ եմ հասկացել, որ այս երկու հաշվետվությունները պետք է ներկայացնել մինչև 1-ը փետրվարի:
256. Հաշվետ.՝ միկրոձեռնարկ. սուբյեկտի իրացման շրջանառ. վերաբերյալ՝
257. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն

ՀԴՄ և ID քարտ կարդացող սարք ունեմ, էլեկտրոնային ստորագրություն ունեմ, հաշվետվությունները ներկայացնելու համար: Իսկ 219. Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկ այլևս չե՞նք ներկայացնում:
Տիգրան ջան, մի հարց էլ
Այս կայքի իմ անձնական էջում, հնարավո՞ր է ստուգել ես պարտք, տույժ, վարչական դուգանք ունեմ, թե՞ ոչ:
Այս կայքի իմ անձնական էջում, հնարավո”ր է ստուգել իմ դրոշմանիշային վճարի չափը, մնացորդը կամ դեպոզիտը:

Շնորհակալություն գրագետ և մանրամասն բացատրելու համար:)

Tigran

Բարև, Հովհաննես:
1 Այո, առաջինը ներկայացրու 256 ձևը, այո, 6-րդ ծառայության մատուցում է, ՀԴՄ տարեկան թիվը վերցրու:
2 Դրոշմանիշային գումարը Ա/Ձ-ի կազմելու է 66 000, քանի որ 2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում է, սա նկատի առ, որ 2020-ին է վերաբերում, որը պետք է վճարես մինչև ապրիլի 20-ը:
3 Դասիչը՝ ճիշտ դասիչը S 96 0 2 0 100%, քո 100 տոկոս եկամուտը միայն վարսավիրական է:
4 257-ը պետք է ներկայացնել մինչև տվյալ հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ:
5 Բնապահպանական չես ներկայացնում, ինչի համար, թեև ազատված չես ներկայացնելու մասով:
6 Անձնական էջի Հարկային պարտավորություններ մասում պետք է նայես կամ անձամբ հարկայինից հարցնես, տես քո մոտ վճարուներ մասի փոխանցումները տեսնում ես, քանի որ ես չեմ տեսնում հարկայինն էլ դեռ մեր խնդիրը չի լուծել:
7 Դրամարկղային գիրք թղթային կամ էլեկտրոնային վարու՞մ ես, դա էլ է կարևոր:
8 ID քարտ կարդացող սարքի էլեկտրոնային ստորագրություն կատարելու հարցում ծրագրային խնդիր ունես, կապնվի, համարս կգտնես կամ հարցրու կայքից:

Հովհաննե

Տիգրան ջան, բարի երեկո:
Կարող ես նշել՝ որտե՞ղ գտնեմ.
1) – 2 Դրոշմանիշային գումարը Ա/Ձ-ի կազմելու է 66 000, քանի որ 2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում է, սա նկատի առ, որ 2020-ին է վերաբերում, որը պետք է վճարես մինչև ապրիլի 20-ը: Օրենքը և գումարի փոփոխման շկալան:
2) -3 Դասիչը՝ ճիշտ դասիչը S 96 0 2 0 100%
256. Հաշվետ.՝ միկրոձեռնարկ. սուբյեկտի իրացման շրջանառ. վերաբերյալ, թույլ չի տալիս նշել՝ կարմիրով ընդգծելով սա.( S
«Եկամուտները` ըստ գործունեության տեսակների» աղյուսակ, տող 1 – Ձեր կողմից նշված դասակարգիչը գոյություն չունի )- Ինչպե՞ս կարելի է սա ուղղել
3) – 7 Դրամարկղային գիրք թղթային կամ էլեկտրոնային վարու՞մ ես, դա էլ է կարևոր: Ոչ, ի՞նչ է հարկավոր անել սա ունենալու համար:
4)-8 ID քարտ կարդացող սարքի էլեկտրոնային ստորագրություն կատարելու հարցում ծրագրային խնդիր ունես: Ի՞նչ խնդրի մասին է խոսքը, ի՞նչը ցույց տվեց, որ այդ հարցում խնդիր ունեմ
Շնորհակալություն մեկնաբանելու համար

Tigran

1 Այս կայքում:
2 Հարկայինի կայքում,
3 կամ թղթայինով՝ մատյան ես առնում տալիս գրանցման, կամ էլեկտրոնային հաշվետվությունների ծրագրով,
4 դա արդեն տեղում, սենց չեմ կարող ասել:

Սեդա

Հովհաննես, Դուք կարողացա՞ք կարգավորել դասակարգիչի խնդիրը:

Անահիտ

Բարև ձեզ. Բայց դրոշմանիշային վճարը 2020թ. համար 12000դրամ է: Սա չի փոխվել, փոփոխությունը վերաբերվում է 2021-ից