Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն

Տիգրան.

Բարև ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն վարձով է տվել տարածք։ Կասե՞ք՝ ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Շրջհարկի եռամսյակային հաշվետվությամբ կարող եք ներկայացնել վարձակալությունից եկամուտը, որի դեպքում հարկը 5 տոկոս է:

Տիգրան

Շնորհակալ եմ:

Tigran

Այո, 10 տոկոս է վարձավճարներից շրջ. հարկը, սխալ թիվ էի գրել:

Ալլա

Եռամսյակային շրջանառության հարկի հաշվարկ և վարձավճարից շրջանառության հարկը 10 % է:

Karine

Եռամսյակային հաշվետվություն եք հանձնելու 232, շրջանառության հարկի հաշվարկ տող 11, որի հարկը կազմում է 10 %:

Տիգրան

Շատ շնորհակալ եմ:

Արմինե Մկրտչյան

Եթե տարածք վերցրել եք ֆիզ. անձից, ապա ամեն ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ վերջում ընտրում եք վարձակալություն և վճարում 10 տոկոսը, իսկ հաշվետու տարվա վերջում լրացնում եք 165 ձևը:

Վարդուհի

Կներեք։ Իսկ, եթե ՍՊԸ է տարածք տրամադրում։ Միայն շրջհարկի մեջ է երևում չէ՞։

Իննա

Այո, որպես վարձակալությունից ստացված եկամուտ: