Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ԱՁ-ն

Նունե.

Խնդրում եմ պատասխանել, թե երբ է առաջին հաշվետվություն ներկայացնում ԱՁ-ն, ինչ հաճախականությամբ, ինչ հաշվետվություններ և ինչ կառույցների: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
ՔՐԻՍՏԻՆԵ

Հարգելի Նունե, Դուք պետք է Ա/Ձ -ի բացման օրվանից 2 ամսվա ընթացքում հանձնեք անհատական հաշվի բացման դիմում տարածքային սոց.հիմնադրամ: Եթե Ա/Ձ -ն Աշխատող ունի, եռամսյակային հաշվետվություն է ներկայացվում սոց. ապ. վճարների և եկամտահարկի հաշվարկ, ամսեկան ՀԴՄ-ի իրակ. հանրագումարի վերաբերյալ (ամսեկան,մինչև հաջորդող ամսվա 5 աշխ.օրվա ընթացքում), որ ՀՏ-ում գրանցված է, ամսեկան վիճ. ծառայություն, վերը գրվածը վերաբերում է, եթե Ա/Ձ-ն ՓՄՁ է:

Սրբուհի

Բարև, Նունե ջան, եթե ԱՁ-ն ԱԱՀ վճարող չէ, ներկայացնում է տարեկան սոց. եկամուտների հայտարարագիր իր տարածքային հարկայինին, եթե ունի աշխատող` եռամսյակային սոցի և եկամտահարկի հաշվետվությունները հարկայինին: Տարեկան ներկայացնեւմ է նաև անհատական հաշվետվություն սոցապին:

Սերգեյ

Հարգելի Նունե, Ձեր կողմից տրված հարցից ելնելով` հասկանում եմ, որ դուք մասնագետ չեք, ուստի խնդրում եմ միանշանակ դիմել համապատասխան Հաշվապահ մասնագետի : Ա/Ձ-ն կախված իր գործունեության բնույթից, հարկային ռեժիմից, գործունեության ծավալներից և այլ բազմաթիվ հանգամանքներից ներկայացնում է տարբեր ձևի, բնույթի և բովանդակության հաշվետվություններ, Հարկային տեսչությունում, Վիճակագրական մարմիններում, Սոց. ապ. մարմիններում:

Կարինե

Հարգելի Նունե, ես լիովին համամիտ եմ Սերգեյի հետ, քանի որ ես հաշվապահ եմ, ունեմ մեծ աշխատանքային փորձ և գտնում եմ, որ հաշվապահությունը ունի շատ նրբություններ տարբեր ոլորտներում, այն առանձնահատուկ մոտեցում է պահանջում: Ես կարծում եմ, որ միայն հարց ու փորձ անելով դժվար թե կարողանաք խուսափել թերություններից և վարչական իրավախախտումներից: Խորհուրդ կտամ Ձեզ հաշվապահություն սովորել կամ դիմել մասնագետի օգնությանը: