Լուսինե.
Կներեք, որ խնդրեմ, կպատասխանե՞ք՝ միկրոբիզնեսով աշխատելու համար ամսական, տարեկան և եռամսյակային ո՞ր համարի հաշվետվությունները պետք է ներկայացնենք: Եվ մի հարց էլ՝ ՀԴՄ ապարատ որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել, առայժմ աշխատում եմ հին ՀԴՄ ապարատով, նորը ոչ մի կերպ չեմ կարողանում ձեռք բերել:
Միկրոբիզնեսի դաշտում աշխատելու համար պետք է ներկայացնեք հայտարարություն մինչև փետրվարի 20-ը՝ սահմանված ձևով էլեկտրոնային, եթե ունեք կամ ունենալու եք վարձու աշխատողներ, պետք է ներկայացնեք եկամտային հարկի ամսական հաշվարկ, իսկ տարին լրանալուց հետո՝ մինչև փետրվարի 1-ը, հաշվետվություն տարեկան շրջանառության մասին: Սակայն իմացեք, որ բոլոր գործունեության տեսակները չեն կարող գործել այս ռեժիմում, լավ կլինի՝ ասեք Ձեր գործունեության տեսակը:
Նայած Դուք ինչ ստատուս ունեք՝ ֆիզ. անձ միկրոձեռնարկատեր եք, ԱՁ, թե ՍՊԸ: