Անահիտ.
Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնի ՏՏ ոլորտի հավաստագիր ունեցող իրավաբանական անձը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անահիտ.
Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնի ՏՏ ոլորտի հավաստագիր ունեցող իրավաբանական անձը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Իսկ դուք ո՞ր հարկման համակարգում եք գործում:
Բարև Ձեզ: Կներեք, եթե ՏՏ ոլորտի հավաստագիր ունեցող կազմակերպություն ենք և աշխատում ենք շրջանառության հարկով, ապա պետք է տարեկան 201 ձև չէ՞ հանձնել, բացի եկամտայինից /ամեն ամիս/ և շրջհարկից /եռամսյակային/: Կանխավ շնորհակալ եմ:
Այո, մինչև փետրվարի 20-ը պետք է տարեկան 201 ձևը հանձնել, որը շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունն է: Իսկ գիտեք, որ Ձեր եկամտային հարկի պահումը սովորականից տարբերվում է:
Այո, իհարկե, 10 % է եկամտաին հարկը: Կներեք, որ չարաշահում եմ ձեր ժամանակը, բայց որ խնդրեմ չեք ասի ԱԱՀ-ի դաշտում աշխատող կազմակերպությունը ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնի տարեկան, բացի ամենամսյա ԱԱՀ-ի և եկամտաինից:
Շահութահարկի հաշվետվություն, եթե իրավաբանական անձ է, նաև եթե ֆիզ. անձանց պասիվ ոչ աշխատավարձային եկամուտներ վճարել է, ԱԱՀ հայտարարությունն էլ դե կա:
Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով։ Նոր ստացել ե ՏՏ ոլլորտի հավաստագիր։ Խնդրում եմ ասեք՝ բացի եռամսյակային շրջհարկի հաշվետվությունից և եկ. հարկի հաշվետվությունից բացի ուրիշ ի՞նչ պարտադիր հաշվետվություններ են ավելանում: Եվ եկամտային հարկի պահումը սովորականից ինչո՞վ է տարբերվում:
ՏՏ ոլորտի հավաստագիր ունեցող կազմակերպությունները եկամտային հարկի ու շահութահարկի առումով մինչև 2022թ, ունեն հարկային արտոնություններ։ Եկամտային հարկը օրինակ 10 տոկոս է պահվում, իսկ հիմա այն մյուսների համար 22 տոկոս է: Շահութահարկի մասով եկամուտ չեն «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտների կողմից հավաստագրի գործողության ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտները: Հավաստագրված ռեզիդենտների կողմից հավաստագրի գործողության ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտների ստացման հետ կապված ծախսերը: Այսինքն հավաստագիր ունեցող կազմակերպությանը ավելի ձեռնտու է գործել ԱԱՀ ու շահութահարկի դաշտում:
Նախ պետք է գրեք, թե որ հարկատեսակով եք աշխատում, որ պարզ լինի, թե ինչ հաշվետվություններ պետք է հանձնեք։