Luiza.
Բարև Ձեզ: Մենք ունենք ձկնաբուծարան և վաճառք ենք կատարել՝ ձուկ, ուղարկելով հաշվարկային հաշիվներ: Հիմա ես ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկեմ հարկային: Մինչ այդ եռամսյակը մեկ ներկայացրել ենք բնապահպանական հարկի մասին հաշվետվություն, բայց փաստորեն 2-րդ հարկատեսակն է չէ՞ առաջացել:
Բարև Ձեզ, Լուիզա: Ձկնաբուծության արտադրանքը, որպես գյուղատնտեսական արտադրանք, ազատված է շահութահարկից և ԱԱՀ-ից, եթե իհարկե դիմեիք մինչև փետրվարի 20-ը ԱԱՀ վճարող համարվելու համար: Եթե չեք ներկայացրել դիմում մինչև փետրվարի 20-ը, ապա համարվելու եք շրջանառության հարկ վճարող` “Արտադրական գործունեությունից ստացվող եկամուտներ” 3.5 % հարկման դրույքաչափով:
Շրջանառության հարկ վճարող համարվողները ներկայացնում են եռամսյակային շրջանառության հարկի հաշվետվություն:
Ձկնաբուծության արտադրանքը, որպես գյուղատնտեսական արտադրանք, մինչև 2024 թվականը ազատված է շահութահարկից, եթե կան գրանցված աշխատողներ պետք է ներկայացնել նաև եկամտային հարկի հաշվարկ, բնօգտագործման վճարի հաշվարկ: Չեք գրել շրջհարկի համակարգում եք գործում թե ԱԱՀ-ի, գործունեության բոլոր տեսակների մասով մինչև իրացման շրջանառության 115 միլիոն դրամը գերազանցելը հարկման օբյեկտ համարվող գործարքներ իրականացնելու դեպքում (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանք չհամարվող ապրանքների մատակարարման գործարքների), այդ գործարքներից սահմանված կարգով, չափով և ժամկետներում ԱԱՀ հաշվարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն չեք կրում:
Բարև ձեզ, այսինքն, եթե գործում է շրջհարկի դաշտում, պետք է 3.5% իրացման շրջանառությունի՞ց հարկ վճարի։