Սիրանույշ.
Բարև ձեզ:
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. 2011թ-ի դեկտեմբերին մի քանի ընկերներով բացել ենք ՀԿ, որը դեռ գործունեություն չի ծավալել, մինչև այս տարվա ապրիլ ամիսը հարկային մարմիններին պետք է ներկայացնենք եռամսյակային հաշվետվություններ: Արդյո՞ք միայն եկամտահարկի և սոց. հատկացումների հաշվետվություններ պետք է հանձնենք, և կասեք` ինչպես են դրանք լրացվում, ինչ հաշվարկներ են կատարվում: Կանխավ շնորհակալություն:
Մինչև այս տարվա ապրիլ ամիսը հարկային մարմիններին պետք է ներկայացնել եռամսյակային զրոյական հաշվետվություններ: Շրջանառություն չունեք, ուստի այլ հաշվետվություններ չունեք, բայց կարելի է զրոյական շահութահարկ էլ տանել: