Հասմիկ.
Բարև ձեզ։ Կհուշե՞ք՝ ինչ տարեկան հաշվետվություններ է հանձնում բարեգործական հիմնադրամը։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Հասմիկ.
Բարև ձեզ։ Կհուշե՞ք՝ ինչ տարեկան հաշվետվություններ է հանձնում բարեգործական հիմնադրամը։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
«Հիմնադրամների մասին» օրենքի հոդված 39.
Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հիմնադրամը http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր է հրապարակել՝
1) հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում.
3) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը:
Հաշվետվության (որը բովանդակում է հիմնադրամի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները և սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերով սահմանված տեղեկությունները) ձևը, հրապարակման և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն: Հաշվետվության ձևը նայել ՀՀ ՊԵԿ 2017թ. փետրվարի 24-ի N 58-Ն հրամանում:
Շնորհակալություն մեկնաբանության համար։ 39-րդ հոդվածում տեսա ժամկետը մինչև հուլիսի 1-ը, փոփոխությու՞ն է եղել: