Ի՞նչ հաշիվ պետք է դուրս գրել

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն սկսելու է freelance ծառայություններ մատուցել, ընդհանուր հարկման համակարգում է: Քանի որ ծառայության մատուցման վայրն ՀՀ-ից դուրս է, զրոյական ԱԱՀ-ով է հարկվելու: Այս դեպքում, որքանով տեղյակ եմ, հարկային հաշիվների փոխարեն պետք է դուրս գրել այլ հաշվարկային փաստաթուղթ: e-invoice համակարգում համապատասխան փաստաթղթի տեսակ չգտա: Խնդրում եմ օգնեք՝ ի՞նչ փաստաթուղթ պետք է դուրս գրեմ ու ո՞րտեղից: Որտե՞ղ կարող եմ ավելի շատ ինֆորմացիա հաշիվներ դուրս գրելու մասին գտնեմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Հարգելի Աննա, իսկ վստա՞հ եք, որ ծառայությունների մատուցման վայրը ՀՀ-ից դուրս է համարվում ՀՕ-ով։

Աննա

Հարգելի Արթուր,
Եթե գործատուն ոչ ռեզիդենտ ու ՀՀ-ից դուրս գտնվող ընկերություն է, ֆիզ. անձ կամ առցանց հարթակ (օրինակ՝ Upwork), որի միջոցով ծառայություն եմ մատուցելու վերջիններիս ու մատուցած ծառայության արդյունքը ՀՀ-ի սպառողի համար չէ: Այս դեպքում մի՞թե մատուցման վայրը չի համարվում ՀՀ-ից դուրս:

Աննա

Եթե ճիշտ եմ հասկացել ՀՕ Հոդված 39-ի 4-րդ կետն, ապա ոչ ռեզիդենտին ծառայություն մատուցելը համարվում է ՀՀ-ում միայն եթե փաստացի ոչ ռեզիդենտը գնտվում է ՀՀ-ում ու սպառում մատուցված ծառայությունն ՀՀ-ում:

Tigran

Upwork-ում գործելը ըստ էության ծառայություն եք մատուցում ՀՀ-ից դուրս,
ավելին դա նաև էլեկտրոնային ծառայություն է, պետք է անհրաժեշտության դեպքում ինվոյս էլ դուրս գրեք եթե դիմացի կողմը կպահանջի,
2. Աշխատանքի կատարման կամ ծառայության, բացառությամբ էլեկտրոնային ծառայության, մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, եթե՝
1) կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը, կամ ֆիզիկական անձը, որի բնակության վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը, ընդունում կամ ստանում է սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված աշխատանքները կամ ծառայությունները (բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատանքներն ուղղակիորեն ընդունում է կամ ծառայություններն ուղղակիորեն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը, սակայն դրանց օգտագործումը (սպառումը) փաստացի կատարվում է դրանց մշտական հաստատության կողմից).
2) աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման վայրը, սույն հոդվածի 1-ին և 2.1-ին մասերի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը:

Արթուր

Այդ հոդվածը վերաբերում է ՀՀ-ում հոդվածում նշված ծառայություններ ստանալուն (ասենք, եթե ՀՀ-ում գտնվող կազմակերպությունը դրսից ստանում է նշված ծառայությունները)։

Այո, կարծես թե Ձեր դեպքում ծառայությունների մատուցման վայրը ՀՀ-ն չէ։ Այս դեպքում Դուք դուրս եք գրելու invoice դրսի կազմակերպության (կամ Upwork-ում գրանցված օգտատիրոջ) համար, կարծում եմ՝ Upwork-ում այդ հաշիվը ավտոմատ կգեներացվի, որի հիման վրա դուրս եք գրելու արդեն e-invoicing-ով հաշվարկային փաստաթուղթ՝ հիմք վերցնելով ծառայության մատուցման օրվա՝ ԿԲ-ի մինչև ժամը 16:00 հրապարակված փոխարժեքը (որը ԿԲ կայքում երևում է որպես նախորդ օրվա փոխարժեք), համաձայն ՀՕ հոդված 16 Արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների հաշվառման կանոնները։

Tigran

 e-invoice համակարգում կա դրան համապատասխան փաստաթղթի տեսակը,

Աննա

Չէի նկատել որ բաժնից կախված «Նոր» menuի տարբերակներն փոխվում են, տիպիկ պահվածք չէ այդ կարգի menuի համար:
Շնորհակալ եմ:

Anahit

Այս հարցի շուրջ կարելի է երկու հարց ճշտել. արդյոք ճիշտ չէ շրջ.հարկով աշխատել, և երկրորդ հարցը՝ հարկման բազան դիտարկվում է դուրս գրված հ/փ-ի օրը, թե՝ գումարի մուտքագրված ամսաթիվը (օր. բանկի քաղվածքում գրված է. ծառայությունների մատուցման ամսաթիվ 2022թ.դեկտ.20-30, գումարը նստել է 2023թ. հունվարի10-ին, հաշիվը դուրս է գրվում հունվարի 12-ին):

Anahit

Հարցս ճիշտ չեմ ձևակերպել: Հարց. վերը նշված ամսաթվերը դիտարկելիս, փաստաթուղթը դուրս գրելիս, արտարժույթի փոխարժեքային հաշվարկը ո՞ր օրվա կուրսով պետք է հաշվարկել:

Last edited 1 տարի առաջ by Accountant.am