Ի՞նչ կարգով են դուրս գրվում նյութերի թափոնները և խոտան արտադրանքը

Մարգարիտա.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ, ունենում ենք նյութերի թափոններ (отходы) յուրաքանչյուր ամիս: Ի՞նչ կարգով են դուրս գրվում այդ թափոնները, ո՞ր իրավական ակտերն են կարգավորում այս հարցը: Հետաքրքիր է նաև խոտանի դուրսգրման կարգը: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Քնարիկ Հոխանյան

Պետք է գիտենաք նախ՝ թափոնները հետագայում օգտագործվելու են, թե ոչ. եթե օգտագործվելու են, պետք է կազմել հանձնաժողով, կազմել ակտ թափոնի մասին, թե քանի կգ է, ինչ պարամետրեր ունի, և մուտք անել համապատասխան պահեստ հետագա օգտագործման համար՝ իհարկե գնահատելով այն: Եթե չի օգտագործվելու, նորից պետք է կազմել հանձնաժողով, կազմել ակտ և դուրս գրել։ Կարող է պատահել, որ Ձեզ մոտ առաջանա թափոնի ոչնչացման մասին ևս մի ակտ, նայած, թե ինչ եք արտադրում: Կարող է անհրաժեշտ լինի ներկայացուցիչ այլ կազմակերպությունից կամ նախարարություններից:

Ալլա

Գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված տեխնոլոգիական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է որպես նյութածախսի տարր: Սույն մասի կիրառության իմաստով՝ գույքի տեխնոլոգիական կորուստ է համարվում նաև խոտան արտադրանքը՝ շահութահարկ վճարողի սահմանած նորմայի չափով:
Դուրսգրման համար առաջնորդվեք ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի՝ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՈՐԱԿԱԿԱՆ, ՊԱՏԱՀԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1261-Ն որոշումով:

Տիգրան

Մարգարիտա, ահա նայեք այս հղումով: