Ի՞նչ իրավունքներ ունի աշխատողը

Լիլիթ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ՝ պատասխանեք, եթե ղեկավարն անընդհատ հոգեբանական ճնշում է գործադրում աշխատողի վրա, անընհատ թերագնահատելով աշխատողի աշխատանքը, որը բերում է նրան, որ աշխատողը դիմում է գրում՝ հեռացման, որից հետո դիմումը հետ է պահանջում, բայց հետ չի ստանում՝ սուտ, զրպարտող պատճառաբանությամբ։ Ի՞նչ իրավունքներ ունի այդ դեպքում աշխատողը։ Շնորհակալություն

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Նախաբանի կարգով. Ինձ օրինակ հետաքրքիր է, թե խնդիրը ի՞նչ ոլորտում է ու պետական համակարգ է, թե՞ մասնավոր, սակայն հասկանալի պատճառներով որպես հերթական մասնավոր դեպք պետք չի շատ դետալներ հանրայնացնել, անձնական փորձից եմ ասում: Այն որ ներկայումս երկրի տականքների ու մարդ չհարգողների ու չգնահատողների պակաս չկա երկրում, ինքս լավ գիտեմ ու վաղուց, դրանց ցուցակը երկար է: Պակաս կարևոր չէ նաև այն, թե այդ ղեկավարը կին է, թե տղամարդ, եթե ենթադրենք տղամարդ է, ապա միայն կենսաբանորեն է տղամարդ, ոչ էությամբ, այսինքն՝ սխալմամբ շալվար հագնող է:
Նման հարցերի համար Աշխ.օր-ը ունի որոշակի դրույթներ, որը կարող եք ինքնուրույն կարդալ, այնուամենայնիվ պաշտպանվել պետք է: Ըստ ԱՕ հ. 38 մաս 3. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացվում է` 1) իրավունքը ճանաչելով. 2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով. 3) իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով կամ վերացնելով. 4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ գործատուի իրավական ակտն անվավեր ճանաչելով. 5) դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմնի` գործատուի օրենքին հակասող իրավական ակտը չկիրառելով. 6) իրավունքի ինքնապաշտպանությամբ. 7) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով. 8) վնասի հատուցում ստանալով. 9) տուգանք (տուժանք) բռնագանձելով. 10) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով. 11) օրենքով նախատեսված այլ եղանակներով:
Նայեք նաև հ.3.1-ը Խտրականության արգելումը, հ.36, հ37.Աշխատանքային իրավունքների իրականացումը և պարտականությունների կատարումը: Աշխ. պայմանագրի լուծման դրույթները նայեք հ.109-115, հատկապես հ.113, հ.120,121,123, 129.130,հ.215-230: Իսկ աշխատանքային վեճերի հիմնական եղանակ մնացել է դատարանը, տես հ. 263-265: Նշեմ, որ ամեն փաստաբան չի որ աշխատանքային օրենսդրությանը բավարար տիրապետում է, համենայն դեպս չեմ գտնում, որ աշխատանքի տեսչական մարմինը ինչ որ բան կանի, կա այդպիսի կառույց:

karine

Կարծում եմ նման ղեկավարի մոտ անիմաստ է աշխատել։ Վաղ թե ուշ, եթե շարունակեք աշխատել այդ միջավայրում, միևնույնն է անկախ օրենքից Ձեզ տարբեր պատճառներով հոգեբանական ճնշման են ենթարկելու և կարծում եմ այդ պայմաններում արդյունավետ աշխատել չեք կարող։ Նոր աշխատանք փնտրեք։