Ի՞նչ ընթացակարգ պետք է անցնել լուծարման դեպքում

Արմո.

Հարգելի կոլեգաներ,
Եթե որևէ մեկն առնչվել է նշված խնդրի հետ, խնդրում եմ արձագանքեք: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը մեծ է զուտ ակտիվներից, և ընկերության հաշվեկշռում կա կուտակված վնաս, որն առաջացել է ընկերության գործունեությունից և ֆինանսավորվել է հիմնադրից ստացված փոխառության հաշվին: Ի՞նչ ընթացակարգ պետք է անցնել լուծարման դեպքում, և ինչպե՞ս պետք է զրոյացվի հիմնադրի նկատմամբ պարտավորությունը:
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արման

Ես չեմ առնչվել, բայց իմ կարծիքը ասեմ`
1, Ամենավերջում պետք է կազմվի զրոյական հաշվեկշիռ և հարկային ստուգում է լինելու:
2, Հիմնադրին կուտակված պարտքը պետք է մարվի կազմակերպության ակտիվների հաշվին, ենթադրենք բոլոր պասիվները ակտիվներով մարելուց հետո մնաց 1000,0 միավոր հիմնական միջոց, և 1000,0 միավոր պարտք հիմնադրին: Երևի կկազմվի պայմանագիր, որ հիմնադրիը վերցնում է այդ հիմնական միջոցները և իր պարտքը մարվում է:
Այդ տեսակի հարցերով իրավաբանները ավելի հմուտ են և Ձեզ հստակ կպատասխանեն, քանի որ համարյա ամբողջը քաղ. օրենսգրքով է կարգավորվում: