Գոհար.
Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք ինձ՝ ի՞նչ է նշանակում ՀՕ 260 Հոդվածի 4 կետը. <<Առևտրական (առք ու վաճառքի) կամ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով շրջանառության հարկի հաշվարկման նպատակով իրականացվում է ապրանքների առանձնացված հաշվառում>>:
Այսինքն եթե իրականացնում եք առևտուր կամ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն ու ևս մեկ այլ գործունեություն, ապա այս երկու գործունեություններին վերաբերող հաշվառումը չեք խառնում մյուս գործունեության հաշվառման տվյալների հետ:
ՀՕ 260 Հոդվածի 4 կետը նշանակում է, որ եթե բացի ձեր կողմից նշած ոլորտներից սկսեք զբաղվել այլ գործունեությամբ, օրինակ՝ ծառայություն մատուցեք կամ արտադրություն կազմակերպեք, պետք է հաշվառումը առանձին տանեք։
Յուրաքանչյուր գործունեության մասով առանձնացված հաշվառում պետք է իրականացնեք:
Ասենք օրինակ՝ զբաղվում եք 2 գործունեությամբ՝ 1.առևտրական առք ու վաճառքով 2. արտադրությամբ, արտադրությանը վերաբերող ծախսերը չեք կարող վերագրել առևտրական առք ու վաճառքին, դա ի նկատի ունի: