Ի՞նչ է հարկավոր նեղ մասնագիտական դասընթացներ իրականացնելու և եռալեզու վկայական տալու համար

Nona.

Բարև Ձեզ: Կասեք` ի՞նչ է հարկավոր նեղ մասնագիտական դասընթացներ իրականացնելու և եռալեզու վկայական տալու համար: Արդյո՞ք հնարավոր է բացել ԱՁ և գործել միկրոձեռնարկատիրության համակարգում: Տարեկան Ֆինանսական հաշվետվությունների կազմումը ո՞ր դեպքում է պարտադիր:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Կարող եք բացել ԱՁ և ունենալ աշխատակիցներ, և գործել միկրոյի դաշտում: Կվճարեք յուրաքանչյուր աշխատակցի համար 5 000 դրամ եկամտային, սոց. 2,5 տոկոս և 1 000 դրամ դրոշմանիշային, ամսական եկամտայինի հաշվետվություն և տարեկան շրջանառության հաշվետվություն։ Կարող եք որպես ֆիզ. անձ` առանց աշխատակիցների, գործել միկրոյի դաշտում և չեք վճարի ոչ մի հարկ։

Tigran

Եթե մենակ եք գործելու, ապա կարող եք գործել որպես ֆիզ. անձ միկրոձեռնարկատեր, եթե ոչ միայնակ, ապա Ա/Ձ գրանցվեք: Տարեկան Ֆինանսական հաշվետվությունների կազմումը իրավաբանական անձանց համար է պարտադիր:

Nona

Տիգրան ջան, իսկ եթե միկրոյի դաշտում է գործում, արդյոք պարտադի՞ր է` գյուղատնտեսական կոոպերատիվ է: Մեկ էլ հաշվետվությունները ինչի՞ միջոցով պետք է հրապարակվեն, պարտադի՞ր է` կայք ունենա կոոպերատիվը։

Tigran

Կայք ունենալը Ձեր ցանկությամբ է, իսկ ինչի՞ պետք է հրապարակեք հաշվետվությունները, Դուք խոշոր սուբյեկտ չեք: Իսկ ուսումնական գործունեությունը պետք է դիտարկեք կամ որպես կրթական, կամ, եթե նպատակ է հետապնդում որպես աշխատող դառնա սովորողը` դա արդեն այլ կերպ է:

Nona

Այսինքն` միկրոի դաշտում և շրջհարկի դաշտում գործող իրավաբանական անձանց համար պարտադիր է ֆինանսական հաշվետվությունների կազմումը, սակայն պարտադի՞ր չէ դրանց հրապարակումը` ճիշտ հասկացա՞ Ձեզ: Թե՞ կարող ենք ընդհանրապես չկազմել:
Ուսումնական գործունեության համար էլ ավելի լավ է որպես ԱՁ գրանցվել, թե՞ ՍՊԸ` սերտիֆիկատ տալու համար։ Եվ արդյո՞ք եռալեզու սերտիֆիկատ տալը ինչ-որ հատուկ գործողություն է պահանջում։ Եվ Ձեր ասած երկրորդ դեպքն էլ կմանրամասնե՞ք` սովորողի աշխատող դառնալը:

Tigran

Կա օրենքի պահանջ, որ խոշորները և այլն պետք է հրապարակեն իրենց ֆին. հաշվետվությունները, դրանց կազմելը վերաբերում է հատկապես իրավաբանական անձանց, այն օգտակար կլինի անգամ Ձեր ֆին. հաշվառման համար: Ուսումնական գործընթաց ասելով` ի՞նչ եք նախատեսում, միգուցե դուք նախատեսում եք կրթական գործունեություն, որը լիցենզավորման ենթակա է, օրինակ` Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի իրականացում: Ինչ վերաբերում է սովորողի աշխատող դառնալը, ասեմ որ Աշխ.օր. հ. 201. 1 Գործատուն իր միջոցների հաշվին իրավունք ունի կազմակերպությունում կամ այլ վայրում պայմանագրային հիմունքներով կազմակերպելու աշակերտների կամ աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցում մինչև վեց ամիս տևողությամբ՝ ուսուցման ընթացքում աշակերտին վճարելով կրթաթոշակ` առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով: Այն ապահովելու համար անհրաժեշտ է ձևակերպել հրաման, այս դեպքում սովորող աշակերտը չի հանդիսանում վարձու աշխատող և գրացման հայտ հարկային չի ներկայացվում:

Karine

Այստեղ` հարցը եռալեզու վկայական տալն է նաև։ Կարծում եմ` ֆիզ. անձը չի կարող վկայական տալ պետք է Ա/Ձ լինի։

Nona

Իսկ որտեղի՞ց կարող եմ դա ճշտել։

Gor

Կարող եք աշխատել ԱՁ-ով կամ ՍՊԸ-ով, գործունեությունը լիցենզավորման ենթակա չէ, կարող եք եռալեզու վկայական տալ դասընթացներին մասնակցության համար։ Ֆինանսական հաշվետվություններ կազմելը Ձեր համար պարտադիր չէ։ Միկրոձեռնարկատիրության դաշտում կարող եք աշխատել Ա/Ձ-ն գրանցելուն հաջորդող մինչև 20-րդ օրը ներառյալ` ներկայացնելով դիմում միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատելու համար: