Ի՞նչ է հարկային հաշիվը

Վրույր.

Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ, և ինձ հետաքրքրում է, թե ինչ է հարկային հաշիվը: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հասմիկ

Բարև Ձեզ: Երբ ԱԱՀ-ով հաշիվ եք դուրս գրում, դա կոչվում է հարկային հաշիվ:

Արթուր

Հարկային հաշիվ է համարվում ԱԱՀ-ի մասին օրենքի 20 հոդվածով սահմանված կարգով լրացված և դուրս գրված հաշվարկային էլեկտրոնային փաստաթուղթը: Հարկային հաշիվը էլեկտրոնային փաստաթուղթ է և պաշտպանված է էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Հարկային հաշվում պարտադիր նշվում են`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջներով նախատեսված տվյալները (Տես՝ ՀՀ 25 օգոստոսի 1998 թվականի N 525 ԿՈ).
2) ԱԱՀ-ի դրույքաչափն ու գումարը` առանձին տողով.
3) հարկային հաշվի սերիան ու համարը.
4) ԱԱՀ վճարողի հաշվառման համարը.(ՀՀ 25 դեկտեմբերի 2014 թվականի N 1501-Ն ԿՈ)
5) ապրանքի մատակարարման կամ ծառայության մատուցման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը:
Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարման դեպքում հարկային հաշվում առանձնացվում է նաև ակցիզային հարկի գումարը:
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐՎՈՒՄ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: