Ի՞նչ է իրենից ներկայացնում կրեդիտային ավիզոն

Nona.

Հարգելի հաշվապահներ, ով ինձ հասկանալի ձևով կբացատրի` ի՞նչ է իրենից ներկայացնում կրեդիտային ավիզոն, ո՞ր կողմն է դա ներկայացնում, և որտեղի՞ց կարող եմ ձևը գտնել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Վաճառված ապրանքների վերադարձի և դրանց նվազեցումների սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթուղթը կոչվում է կրեդիտային ավիզո (credit note): Ֆինանսական հաշվետվություններում վաճառված ապրանքների վերարդարձը և նվազեցումները իջեցվում են և’ դեբիտորական պարտքերը, և’ վաճառքից ստացվող եկամուտները:

Nona

Ալլա ջան, իսկ դրա օրինակը որտեղից գտնեմ, հայերեն տարբերակը չեմ կարողանում գտնեմ և դա ո՞ր կողմն է կազմում՝ վաճառո՞ղը։

Nerses

Եթե մատակարարի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագիրը չի համընկնում գնման պատվերում բերված քանակի կամ գումարի հետ՝ մատակարարը թողարկում է կրեդիտային ավիզո սխալ փաստաթղթի համար և ներկայացնում է գնման պատվերի ճշգրիտ տեղեկատվություն պարունակող նոր հաշիվ-ապրանքագիր:

Nona

Շնորհակալ եմ շատ:

Anushik

Արևմտյան պրակտիկայում թե’ վաճառված ապրանքների վերադարձի, և թե’ դրանց նվազեցումների սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթուղթը կոչվում է կրեդիտային ավիզո (credit note): Ֆինանսական հաշվետվություններում վաճառված ապրանքների վերադարձը և նվազեցումները իջեցվում են և’ դեբիտորական պարտքերը, և’ վաճառքից ստացվող եկամուտները: Օրինակ, ենթադրենք, մի ընկերություն առաջին տարվա ընթացքում ունի վաճառված ապրանքների $16 000-ի վերադարձ և նվազեցումներ: Ստորև ամփոփ ներկայացված են այդ տարվա համար կատարված ճշգրտումները.
Վաճառված ապրանքների վերադարձի և նվազեցումների մասին ամփոփ գրանցում հաշվառման մատյանում.
Դտ 612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից և գների իջեցումից հասույթի ճշգրտում» $16 000
Կտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» $16 000
Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության մեջ «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից և գների իջեցումից հասույթի ճշգրտում» կոչվող հաշվի մնացորդը կանվում է վաճառքից ստացված եկամուտից: Դեբիտորական պարտքերը նույնպես նվազեցվում են` կրեդիտային կողմում $16 000 մուտքագրում կատարելու միջոցով: