Հարգելի գործընկերներ, չե՞ք ասի՝ ի՞նչ է իրենից ներկայացնում էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը և արդյո՞ք այն արդեն կիրառվում է պրակտիկորեն։ Եթե այո, ապա ինչպե՞ս և որտե՞ղ պետք է գրանցվել։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Հարգելի գործընկերներ, չե՞ք ասի՝ ի՞նչ է իրենից ներկայացնում էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը և արդյո՞ք այն արդեն կիրառվում է պրակտիկորեն։ Եթե այո, ապա ինչպե՞ս և որտե՞ղ պետք է գրանցվել։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Դա անկանխիկ գործարքների համար է նախատեսված, բայց եթե չեմ սխալվում մշակման փուլում է, դեռևս չի ներդրվել:
Շնորհակալ եմ Ներսես ջան, դուք հաշվապահական ծառայություններով զբաղվու՞մ եք։
Այո
ՀՀ ՀՕ հոդված 380.1. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառությունը
1. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առևտրային հարթակի) միջոցով ընդունվող պատվերների շրջանակներում ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների մասով կարող է կիրառվել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա:
2. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առևտրային հարթակի) միջոցով ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների համար գեներացնել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն:
3. Էլեկտրոնային կտրոնը ձևավորվում է հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգին սույն հոդվածի 4-րդ մասում նշված ձևաչափով սահմանվող տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով փոխանցելու և հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգից էլեկտրոնային եղանակով ֆիսկալային համար ստանալու ու էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի վրա պարտադիր տպագրման ենթակա տեղեկատվությունն արտացոլելու միջոցով։
4. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը։ Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի և հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգի միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է հարկային մարմնի հաստատած հատուկ ձևաչափով (վեբ ծառայության նկարագիր):
5. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները չպահպանելն առաջացնում է Օրենսգրքով սահմանված պատասխանատվություն։
Բարև Ձեզ, Անուշիկ ջան, եթե զբաղվում եք հաշվապահական ծառայություններով՝ կխնդրեի հեռախոսահամար տրամադրել ինձ, որ կապ հաստատեմ Ձեզ հետ:
Այն նախատեսված է էլեկտրոնային առևտրի համար, սակայն ՊԵԿ-ը մինչև հիմա թերանում է դրա ծրագրային ապահովման հարցը լուծելու առումով: Դիմեք ՊԵԿ թող հարցի պատասխանը տան թե երբ կլինի այն:
Բարև Ձեզ, Տիգրան ջան, եթե զբաղվում եք հաշվապահական ծառայություններով՝ կխնդրեմ հեռախոսահամար տրամադրել:
Նույն ՀԴՄ կտրոնն է թվային տարբերակով՝ օնլայն հարթակների համար, մեզ մոտ դեռ չի կիրառվում:
Շնորհակալ եմ Իննա ջան, դուք հաշվապահական ծառայություններով զբաղվու՞մ եք։
Այո, կարող եք դիմել +374 94503777:
Շատ լավ Իննա ջան, շնորհակալ եմ Ձեզանից, երբ կարիքը լինի ես Ձեզ կզանգահարեմ անպայման։
Այն անկանխիկ գործարքների համար է նախատեսված, բայց պրակտիկորեն չի կիրառվում։