Ի՞նչ է անհրաժեշտ ՍՊԸ բացելու համար

Nara.

Սիրելի կոլեգաներ, կարո՞ղ եք նկարագրել կարճ այն քայլերի հաջորդականությունը, որը պետք է ձեռնարկել ՍՊԸ բացելուց և հարկայինում գրանցվելուց հետո, ինչպե՞ս նաև գործունեության լիցենզիաներ ստանալուց հետո: Ի նկատի ունեմ հարկային պարտավորությունները:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

Հարգելի Նառա, Դուք չեք նշել ի՞նչ գործունեություն եք ուզում իրականացնել, կախված գործունեությունից տարբեր են հարկային պարտավորությունները:

Տիգրան

Գնալ պետ. ռեգիստր, ներկայացնել ֆիրմային անվանման հայտ, կանոնադրության օրինակելի ձև, անձնագիր ու սոց. քարտ, իրական շահառուի հայտարարություն, հարկայինում գրանցումը կատարվում է ավտոմատ: Ընտրեք նախապես ՍՊԸ-ի անունը, որը պետք է լինի չկրկնվող: Լիցենզիա ասելով՝ ի՞նչ գործունեության լիցենզիա նկատի ունեք:

Տիգրան

Կարող եք նաև զանգել 099455932:

Nara

Ուրեմն՝ ՍՊԸ-ն զբաղվելու է նախագծման և շինարարական գործունեությամբ:

Տիգրան

Նախագծման լիցենզիան առանձին է, շինարարությանը՝ առանձին ու ըստ ոլորտների են: Լիցենզիա ստանալու համար ներկայացվում են հայտերի փաթեթներ ու վճարվում է դրանց համապատասխան պետ. տուրքերը, շինարարության մեկ ոլորտի պետ. տուրքը 80 000 է:

Karine

Պետ. ռեգիստրում ՍՊԸ գրանցելուց և ՊԵԿ-ի էլեկտրոնային էջում գրանցվելուց հետո պետք է որոշեք՝ ի՞նչ հարկատեսակով եք աշխատելու, և հայտարարություն պետք է ներկայացնեք ՍՊԸ-ն գրանցելուց 20 օրվա ընթացքում։