Իհարկե կարող եք։ Կարող եք միկրո ձեռնարկության հայտ ներկայացնել հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում և, եթե չանցնեք տարեկան 24 մլն շրջանառության շեմը: Հարկերից վճարեք միայն եկամտային հարկ և սոց․ վճար:
Ա/Ձ պետք է գրանցվի սննդի տեսչությունում, գործի շրջհարկի դաշտում, եթե տեղում վաճառք է լինելու նաև, բայց եթե միայն հանձնելու եք մարկետներին, ապա կարելի է դիտարկել միայն արտադրություն և կարող եք գործել միկրոյի դաշտում, եթե բավարարում եք միկրոյի մնացած բոլոր պայմաններին: ՀԴՄ պետք չի լինի, եթե հանձնում եք միայն մարկետներին, այդ դեպքում կգրեք հաշիվներ և գումարը կստանաք բանկային փոխանցմամբ:
Եթե զբաղվելու եք պատրաստի սննդի պատրաստմամբ կամ արտադրությամբ, ապա կարող եք այս տարի մինչև 24 մլն-ի շեմը գործել միկրոյի համակարգում: Եթե պատրաստվածքները իրենցից ներկայացնելու են խոհարարական արտադրանքի պատրաստում, դա կդիտվի որպես հանրային սննդի գործունեություն: Պետք է հարկային հաշվետվությունների համակարգում հայտարարություն ներկայացնել, գրանցվել սննդի անվտանգության ծառայությունում, ունենալ անհրաժեշտ սանիտարական պայմաններով տարածք: Վաճառքը անկանխիկ կատարելու դեպքում ՀԴՄ-ի կարիք չկա, պետք է դուրս գրել օրենքով սահմանված հաշվարկային փաստաթղթեր: Հարցերի դեպքում կարող եք զանգել 099455932:
+