Ի՞նչ է անհրաժեշտ ուսումնական կենտրոն բացելու համար

Հերմինե.

Բարև Ձեզ: Ուզում եմ փոքր ուսումնական կենտրոն բացել: Ի՞նչ ընթացակարգ է նախատեսվում դրա համար, կարո՞ղ եմ գործել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և գրանցել նաև այլ աշխատողներ։
Եթե իմ վճարումներն արվում են միայն անկանխիկ, ՀԴՄ սարքը անհրաժե՞շտ է։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Alen

Այո, կարող էք գործել միկռոձեռնարկատիրության համակարգում։ Աշխատողներ նույնպես կարող էք գրանցել: Յուրաքանչյուր աշխատողի մասով վճարելու եք 5 000 դրամ եկամտային հարկ և 3,5 տոկոս սոց. վճար, եթե համարվում են սոց. վճար վճարող: Չենք մոռանում նաև դրոշմանիշային վճարի մասին, որի մեծությունը կախված է աշխատավարձի չափսից։ ՀԴՄ սարք պարտադիր է։

Tigran

Ուսումնական կենտրոն բացելու համար պետք է որևէ կարգավիճակով գրանցված լինել, այն կախված ձեր ուղղվածությունից կարող է լիցենզիայի հայտ ներկայացնելու կարիք լինի, քանի որ Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի իրականացումը, Միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացումը լիցենզավորման ենթակա են: Այո, կարող եք գործել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և գրանցել աշխատողներ՝ մինչև տարեկան 24 մլն շրջանառության շեմը։ Թեկուզև վճարումներն արվեն միայն անկանխիկ, միևնույն է ՀԴՄ սարքը անհրաժեշտ է, օրենքի պահանջ է։ Կարող եք նաև զանգել 099455932: