Բարև Ձեզ։ Մսի վաճառքի խանութ բացելու համար ի՞նչ նրբություններ ու թույլտվություններ են պետք։ Կիսվել՝ Նման նյութեր՝ Անձը ցանկանում է մրգային օղու և մսի խանութ բացել Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ մսի վաճառքով զբաղվելու համար Հեռախոսների աքսեսուարների խանութ բացելու համար Խանութ բացելու համար Ի՞նչ է անհրաժեշտ կոսմետիկ միջոցների խանութ բացելու համար
Սննդի անվտանգության թույլտվություն:
Սննդի անվտանգության տեսչությունում պետք է գրանցվեք, եթե վաճառքը Երևանում է՝ պետք է գործեք շրջհարկի դաշտում։
ԱՁ բացեք, գրանցվեք սննդի անվտանգության տեսչությունում:
Նրբություններից երևի թե սննդի տեսչությունում գրանցվելն է, մնացածը ստանդարտ առևտրային գործունեության համար նախատեսված քայլերն են:
Անպայման սննդի անվտանգության ծառայությունում պետք է հաշվառվեք ու գործ ունենաք սպանդանոցների հետ, ունենաք անհրաժեշտ սառնարանային ու այլ պայմանները:
Հենց հարցս սպանդանոցին էր վերաբերում, միսը պետք է պարտադիր ձեռք բերել սպանդանոցի՞ց: