Ի՞նչ է անհրաժեշտ կոսմետիկ միջոցների խանութ բացելու համար

Սոնա.

Պատրաստվում եմ խանութ բացել մարզում, որը զբաղվելու է կոսմետիկ միջոցների վաճառքով։ Տարածքը վարձով եմ վերցնելու, իսկ կոսմետիկ միջոցները ներկրողից եմ գնելու։ Ինձ հետաքրքրում են հետևյալ հարցերը․
1. Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատեմ /խնդրում եմ մի փոքր մանրամասնել տոկոսադրույքը և այլ պարտադիր վճարները/:
2. ԱՁ-ով է ավելի արդյունավետ աշխատելը, թե՞ ՍՊԸ-ով:
3. ՀԾ ծրագրով պե՞տք է աշխատեմ:
4. ՀԴՄ սարքը ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել:
5. Պարտադիր պե՞տք է հաշվապահ ունենամ:
Հնարավոր է հարցերը պրիմիտիվ թվան, բայց նոր եմ ոլորտում այդ պատճառով շատ հարցեր ունեմ։
Նախապես շնորհակալ եմ։)))

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1. Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատեմ,
աշխատելու եք շրջհարկով՝ 5 տոկոս, այլ վճարները կախված կլինեն կարգավիճակից ու աշխատող ունենալու հանգամանքից, այլ պարտադիր վճարներն են՝ սոց. վճար, դրոշմանիշային վճար, շահութահարկ:
2. ԱՁ-ով է ավելի արդյունավետ աշխատելը, թե՞ ՍՊԸ-ով: Ընտրության խնդիր է:
3. ՀԾ ծրագրով պե՞տք է աշխատեմ: Անպայման չի:
4. ՀԴՄ սարքը ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել: Կամ՛ օգտագործված, կա՛մ նորը մասնավորից:
5. Պարտադիր պե՞տք է հաշվապահ ունենամ: Ցանկալի է գրագիտության խնդիր կա, նաև էլեկտրոնային ստորագրություն կամ որևէ մեկի միջոցով:
Հնարավոր այլ հարցերը, եթե մնացին կարող եք զանգել նաև 099455932։

Սոնա

Շնորհակալ եմ պատասխանելու համար։ Մի հարց ունեմ՝ միկրոձեռնարկատիրությամբ նպատակահարմար չի՞ աշխատել:

Nerses

1. Պետք է աշխատեք շրջանառության հարկով:
2. Բացեք ԱՁ:
3. Եթե շրջանառությունը մեծ է հծ-ով աշխատեք:
4. Հդմ սարքը պարտադիր է:
5. Հաշվապահ ունենալը ևս պարտադիր է, քանի որ ծանոթ չեք հաշվապահական հաշվառմանը և այլն:

Իննա

1. Ձեզ համար նպատակահարմար կլինի գրանցվել ԱՁ և աշխատել շրջհարկով, որի տոկոսադրույքը 5 տոկոս է, կհաշվարկվի Ձեր առևտրային շրջանառությունից, բացի դրանից կվճարեք ամսական 10 000 դր., որից է 5 000 շահութահարկ և 5 000 սոց. վճար և միանվագ 12 000 դր. դրոշմանիշային վճար մեկ տարվա համար Ա/Ձ-ի մասով։
3. Ծրագրերը շատ են և կարող եք համեմատել մի քանիսի ֆունցիոնալությունը և ընտրել նպատակահարմարը:
4. ՀԴՄ սարքերն ազատ վաճառքում են հիմա:
5. Հաշվապահ ունենալը կարծում եմ պարտադիր է, առավել ևս, եթե նոր եք այս ոլորտում )))