Ի՞նչ է անհրաժեշտ գյուղատնտեսական մեքենաների և պահեստամասերի վաճառքով զբաղվելու համար

Narek.

Բարև Ձեզ: Ունեմ Ա/Ձ և ցանկանում եմ զբաղվել գյուղատնտեսական մեքենաների և պահեստամասերի վաճառքով։ Կասեք ի՞նչ է անհրաժեշտ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Եթե գործելու եք Երևանում, ապա պետք է գործեք շրջհարկի դաշտում, իսկ եթե Երևանից դուրս, ապա կարող եք սկզբնական գործել միկրոյի դաշտում, երկու դեպքում էլ պետք է ներկայացնեք համապատասխան հայտարարությունները, երկու դեպքում էլ աշխատող ունենալու դեպքում պետք է ներկայացնեք եկամտայինի հաշվարկներ։

Tigran

Եթե անմիջական ներմուծումներ եք իրականացնելու, ապա ավելի լավ է ներկայացնեք ԱԱՀ վճարողի հայտարարություն, եթե չեք ներմուծելու, ապա շրջհարկի հայտարարություն, քանի որ դա առևտրի գործունեություն է ու միկրոյի համակարգով մարզում գործելու համար պայմաններ են սահմանված: Անհրաժեշտ է ունենալ նաև ՀԴՄ սարք: Կարող եք զանգել 099455932:

Nerses

Նախնական քայլերը` պետք է ներկայացնեք հայտարարություն շրջհարկի կամ ԱԱՀ-ի դաշտում գործունեություն իրականացնոլու համար, պետք է հասկանալ տվյալ հարկման համակարգերից, որն է ավելի նպատակահարմար, պետք է ունենաք ՀԴՄ:

Karine

Նախ պետք է կողմնորոշվեք, թե որ հարկային դաշտն է Ձեր գործունեությանը հարմար՝ ԱԱՀ կամ շրջհարկ։ Ներկայացնեք հայտարարություն տվյալ հարկատեսակով աշխատելու մսսին։ Եթե Դուք եք ներմուծելու՝ ճիշտը ԱԱՀ-ն է, որ կարողանաք հաշվանցել։