Ի՞նչ է անհրաժեշտ գինու արտադրությամբ զբաղվելու համար

Սեդա.

Ցանկանում եմ գինու արտադրությամբ զբաղվել տնական: Դրա համար ի՞նչ է անհրաժեշտ նոր արտադրություն հիմնելու համար: Սկսնակ եմ ու բիզնեսով երբևիցե չեմ զբաղվել: Ի՞նչ թղթաբանական գործընթացներ կան:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Alla

Կարող եք գրանցվել որպես ֆիզ. անձ միկրոձեռնարկատեր և ոչ մի հարկ չվճարել, բայց, քանի որ գինու արտադրություն է, կարող է ակցիզի հարց լինել, դա պետք է ճշտեք:

Տիգրան

Այո, կան որոշ թղթաբանական գործընթացներ:
1. Պետք է հստակ կողմնորոշվեք` ի՞նչ կարգավիճակով եք գործելու Ա/Ձ, թե ՍՊԸ: Կարող եք այս տարի գործել միկրոբիզնեսի համակարգում, կատարեք դրա հետ կապված հարկային հայտարարությունների և հաշվետվությունների պահանջները:
2. Գրանցվեք ՍԱՊԾ-ում:
3. Սակայն մինչ այդ, քանի որ այդ գործունեությունը համարվում է ծանուցման ենթակա, պետք է ներկայացնեք համապատասխան փաստաթղթեր, որպեսզի համարվեք օրինական գործունեություն իրականացնող, որի համար պետք է վճարեք պետական տուրք: Կարող եք զանգել 099455932:

Anushik

Համարվում է ծանուցման ենթակա գործունեություն: Լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ Ֆինանսների նախարարությունը: Կարող եք օգտվել հետևյալ հղումից. http://www.minfin.am/hy/content/ginu_artadrutyun/:

Maya

Այն հանդիսանում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք։ Կարևոր փոփոխություն նշեմ, որ կարող եք հանդիսանալ նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, սակայն միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում Օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից: