Արմինե.
Հարգելի հաշվապահներ, եթե ոչ առևտրային կազմակերպությունը ֆիզիկական անձի հետ կնքում է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, այս դեպքում նա եկամտային հարկ քանի՞ տոկոս է վճարում տվյալ ֆիզիկական անձի փոխարեն` 11%, թե 24.4%, եթե պատասխանը կարող եք օրենսդրորեն հիմնավորել, շնորհակալ կլինեմ:
Հարգելի Արմինե, 11 տոկոս եկամտային հարկը վերաբերում է անհայտ մատակարարից` շուկայից ձեռքբերում կատարելու դեպքերին, երբ պայմանագիր և առհասարակ որևէ փաստաթղթային հիմնավորում չկա այդ ձեռքբերման համար: Ֆիզ. անձից գույք վարձակալելու դեպքում եկամտային հարկի դրույքաչափը 10 տոկոս է, իսկ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր կնքելու դեպքում պետք է առաջնորդվել “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքի հոդված 10-ի 1-ին կետի 1) ենթակետով սահմանված դրույքաչափերով: