Գայանե․
Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն միկրոյի դաշտում է գործում, արտադրում է պարկեր /մեշոկներ/։ 1 հարցս․ կասեք, ո՞րն է դասակարգիչը։ 2 հարցս․ պետք է պարտադիր փոխանցումով աշխատի չէ՞, եթե ՀԴՄ սարք չունի։
3-րդ հարցս․ եթե անհատի է վաճառում՝ պե՞տք է անհատի անձնագրային տվյալները լրացվի, այդ դեպքում միայն ես եմ ստորագրում, այդ հաշիվը համարվելու՞ է վավեր։
Կանխավ շնորհակալ եմ։
1. Եթե պոլիէթիլենային պարկերի մասին է, ապա սա է C 22.22.0 Փաթեթավորման համար պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն, պարկերը տարբեր նյութերից կարող են կարվել, ենթադրում եմ, որ Ձերը այս տարբերակն է:
2. Եթե ՀԴՄ սարք չունեք՝ այո, փոխանցումով աշխատեք, սակայն բանկային հաշվից կանխիկ գումար ելքագրելու դեպքերում դրամակղային գրքում այդ մասին լրացնելու կարիք կա: Կանխիկով վաճառելու դեպքում անպայման ՀԴՄ պետք է:
3. Անհատին մատակարարելու դեպքում կարևոր է անուն, ազգանուն, հասցե։ Այո, այդ դեպքում դուրս գրված հաշիվ վավերագիրը համարվելու է վավեր, կարող եք նաև տպել ու թղթային տեսքով էլ տալ։
Տիգրան ջան, կա այդպիսի իրավունք, որ գումարը չկանխիկացնես, բայց այդ քարտով ասենք խանութից գնումներ կատարես: Այդ դեպքում դրամարկղային գրքի կարիք չի լինի չէ՞, եթե այդպես կարելի է:
Այո, կարելի է քարտին ուղարկել գումարը ու գնումներ կատարել, մեկ է այդ գնումների փաստաթղթերը պետք է վերցնել ու պահել, արխիվացնել: Դրամարկղային գիրքը կանխիկ դրամով գումարների շարժը արտացոլելու համար է:
Տիգրան ջան, այդ գումարը միայն արտադրական ծախսերի համա՞ր է: Իսկ անձը անձնական ծախսեր կարո՞ղ է անել: Եթե ոչ, ապա կհուշեք՝ ինչպե՞ս անել:
Տարանջատել է պետք քարտը բիզնեսին է տրամադրվել, թե անձնական է: Բիզնեսի դեպքում անկանխիկ վճարումներից պետք է հստակ երևա, որ ծախսվել է գումարները գործառնական կամ գործունեության համար, իսկ անձնականի դեպքում արդեն պետք է ձևակերպել, թե դա աշխատավարձ է, շահաբաժին, թե առհաշիվ գումար:
ԱՁ գրանցելուց դասակարգիչը պետք է նշած լինեիք։ Եթե չեք նշել, ապա 22.22.0։
Եթե կանխիկով չեք աշխատում բավական է հաշիվ վավերագիրը, և անհատին նույնպես կարող եք հաշիվ դուրս գրել և միակողմանի ստորագրությունը բավական է։
1․ Կասեք՝ պարկերը ի՞նչ նյութից են՝ կտոր, պոլիէթիլեն, ստվարաթուղթ, թուղթ։
3․ Հաշիվը ստորագրվում է էլեկտրոնային ստորագրությամբ լիազոր անձի կողմից, հաշվի մեջ լրացվում է ֆիզ․ անձի անուն-ազգանունը, անձնագիրը և հասցեն։
Հարգելիներս, շնորհակալ եմ պատասխանների համար, իսկ դրամարկղի գիրքը պարտադիր պայմա՞ն է:
Այո, կա՛մ թղթային, կա՛մ էլեկտրոնային եղանակով, այն պետք է վարեք:
Հարգելի Գայանե. դրամարկղային գրքի վարման պահանջը տարածվում է միայն ԱԱՀ վճարող անհատ ձեռնարկատերերի վրա:
Եվ մի հարց էլ, եթե դրամարկղով պետք է ելքագրեմ գումարը՝ պե՞տք է մուտք անեմ, նոր ելք:
Այո, պետք է դրամարկղում գումար ունենաք, որպեսզի կարողանաք ելքագրել:
Եթե Ա/Ձ-ն միկրոյի դաշտում է աշխատում, ապա դրամարկղային գիրք Դուք չեք վարում։
Ա/Ձ-ն միկրոյի դաշտում պարտադիր չէ դրամարկղային գիրքը, Ձեր իրացումը արեք բանկով, իսկ ֆիզ. անձանց համար գրված հ/փ, որը վավեր են առանց ստորագրելու: