Մարինե․
Բարև Ձեզ։ Մեր հիմնական գործունեությունը համարվում է ուղևորափոխադրումը: Վաճառել ենք մեր մեքենաներից մեկը, այսինքն՝ մեր հիմնական միջոցը: Շրջանառության հարկի հաշվարկում մեքենայի իրացման հասույթը ցույց պետք է տանք 16 տողում /այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ/: Խնդրում եմ՝ գրեք այդ գործունեության դասակարգիչը: Կանխավ շնորհակալ եմ:
Կարծում եմ դրա համար պետք չէ դասակարգիչ կիրառել, քանի որ դա ոչ թե պարբերական գործունեություն է, այլ մեկ անգամյա գործարք է, իսկ ձեր հիմնական գործունեությունը դրանից չի փոխվել: Այո, շրջհարկի հաշվարկում ներկայացրեք դա ու վճարեք դրանից բխող հարկի գումարը:
Շնորհակալ եմ, այդ դեպքում հիմնական գործունեոււթյունը նշեմ ոչ թե 100 %, այլ հաշվեմ քանի՞ տոկոս է հիմնական շրջանառության մասը (օրինակ՝ 90%):
Ոչ, նշում եք 100 տոկոս։
Ալլաի գրածով լրացրեք:
Կարող եք դասակարգիչ չնշել: Շրջանառության հարկի հաշվարկի 16-րդ տողում պետք է ցույց տաք որպես այլ ակտիվների օտարում:
Հաշվետվության մեջ դասակարգիչը վերաբերվում է ձեռնարկության հիմնական գործունեությանը։ Այս դեպքում՝ նշում եք Ձեր գործունեության դասակարգիչը 100% և վերջ։ Ավելացնեմ նաև հիմնական միջոցների վիճի տարեկան հաշվետվության մեջ պետք է ցույց տաք մեքենայի իրացումը։
Շնորհակալ եմ բոլորիցդ, բայց 100 % նշելու դեպքում կամերալ ուսումնասիրություն են բացում և նամակ ուղարկում, որ ճշտենք հաշվետվությունը: Մեկ այդպիսի դեպք արդեն նախորդ տարում ունեցել ենք:
45.19.2 Այլ ավտոմեքենաների մանրածախ առևտուր, դե ուրեմն գրեք սա, կշիռն էլ հաշվեք տեսեք որքան կլինի, մեկ է Դուք ավտո խանութ չեք հանդիսանում: Ես օրինակ՝ համաձայն չեմ, որ կամերալ են ուղարկում, տրամաբանություն չկա, պարզապես նման փոքր հարցով չարժե անգամ կամերալին բողոքարկման գնալ, ավելի լուրջ հարցեր են լինում: